Այն բուժաշխատողները, ովքեր մինչև 2021թ. հավաստագրված չեն լինի, փաստացի կզրկվեն մասնագիտական գործունեություն իրականացնելու հնարավորությունից: Բուժաշխատողների հավաստագրումը կսկսվի 2016 թվականի մայիսից։ Այս մասին հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ Երևանի անեսթեզիոլոգների և ռեանիմատոլոգների հետ հանդիպման ժամանակ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Արմեն Մուրադյանը, անդրադառնալով մասնագիտական շարունակական զարգացման հարցին, նա նշել է, որ Հայաստանի առողջապահության բնագավառում ներդրվում է շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտային համակարգ և բուժաշխատողների հավաստագրում: