Բարի գալուստ Հայաստան
...Եվ յուրաքանչյուր ոք՝ աշխարհի որ ծայրում էլ ապրելու լինի, եթե փորձի որոնել մարդկության և հենց իր ակունքները, ճիշտ ընթացքի դեպքում ուղղվելու է դեպի Հայոց Լեռնաշխարհ՝ դեպի առաջին արարված մարդու Հայրենիքը, և դեպի Հայոց Սրբազան Լեռը՝ Նոյան տապանն իր գագաթի հավերժական սառցաշերտի տակ առ այսօր սրբորեն պահող ու փայփայող Արարատը։
«Աստվածային Սուրբ Օրենքների Երկիրը,
Անմահների Երկիրը,
Ջրհեղեղից Փրկվածների Երկիրը,
Աստվածների Ժողովի Լեռը
Հայոց Լեռնաշխա՞րհն է»։
Բիբլիական Արարատ Լեռան՝ ասես աշխարհից կտրված և երկնային կապույտին ձուլված ձյունաթույր գագաթներն են հսկում Հայաստան աշխարհը...
Հայաստան... հնադարյան մի երկիր, որ բնօրրանն է եղել մարդկության... որ իր հուշերում ու իր հողին կնքված պահում է Աստվածային արարման պտուղ առաջին մարդու և աշխարհակործան ջրհեղեղից փրկվածների առաջին ոտնահետքերը...
Կարդալ ավելին