Ամռանը Հայաստանում եղած բազմաթիվ զբոսաշրջիկներ, հավանաբար, ականատես են եղել կամ մասնակցել Վարդավառին, որի ժամանակ բոլորը ջուր են լցնում միմյանց վրա։ Նրանք, որոնք որոշել են մասնակցել նրանում, անկասկած, իրենց հետ տարել են հաճելի հիշողություններ, հիշելով որոնք նորից մեր երկիր այցելելու ցանկություն կառաջանա։
Հեթանոսության մեջ Աստղիկ աստվածուհուն նվիրված տոնը քրիստոնեության ընդունմամբ չանհետացավ, ալ ընդհակառակը, դառնալով քրիստոնեական` ձեռք բերեց նոր խորհուրդ։ Քրիստոնեության մեջ Վարդավառը տոնվում է իբրեւ Քրիստոսի Պայծառակերպության տոն, եւ հանդիսանում է Հայ առաքելական եկեղոցու հինգ տաղավար տոներից մեկը․ հայերի եւ Հայաստանի հյուրերի ամենասիրելի տոներից մեկը։
Վարդավառը նշվում է Զատիկից 14 շաբաթ անց։ Աշխարհի ուրիշ ոչ մի երկրում չկա այնպիսի տոն, ինչպիսին է Վարդավառը։ Այդ օրը բոլորը՝ մեծից փոքր, միմյանց վրա ջուր են լցնում։
Զգուշավորները և թրջվել չցանկացողներն այդ օրը ավելի լավ է մնան տանը։ Որպես կանոն, ոչ-ոք ոչ մեկից չի նեղանում։