Մայիսի 7-ին Ծաղկաձորում կոնյակի փառատոն կանցկացվի։ Իրենց արտադրանքն են ներկայացնելու ավելի քան 30 ընկերություններ Հայաստանից։
Զբոսաշրջիկները հնարավորություն կունենան կապ հաստատել հայկական արտադրողի և բնակչության հետ:
Փառատոնի շրջանակում ներկա կլինեն նաև հուշանվերներ արտադրողներ, պահածո արտադրողներ»։
Կոնյակը որոշակիորեն ասոցացվում է Հայաստանի հետ և դա հաջողության գրավական է: «Զբոսաշրջության զարգացման հիմնադրամ»-ի զբոսաշրջության գծով տնօրեն Արա Խզմալյանի խոսքով «Կոնյակը Հայաստանի համ ու հոտն է և անվրեպ է ընտրված զբոսաշրջային արդյունքը»։