Այս մասին հայտարարություն է արել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ Դրա հետ կապված արդեն կա Ռուսաստանի հետ առանց վիզայի ռեժիմի մասին համապատասխան համաձայնությունը։
Բնականաբար, դա կլինի լավ խթան ռուսաստանցիների Հայաստան այցելություններն ակտիվացնելու համար։ Դրանից զատ պետական կառույցների բազմաթիվ աշխատողներ, որոնք ծառայության բերումով չեն կարող դուրս գալ երկրից, կկարողանան գալ Հայաստան։ Դա նաև շատ հարմարավետ կլինի այն քաղաքացիների համար, որոնք չունեն արտասահմանյան անձագրեր։
Ըստ պաշտոնական տվյալներով՝ 2015թ․,Հայաստան այցելած 1,2 մլն․ զբոսաշրջիկներից գրեթե 500,000-ը ռուսաստանցիներ են եղել։
Բացի հիմնական զբոսաշրջային ուղղություններից, Հայաստանն առաջարկում է նաև բժշկական զբոսաշրջություն։ Հայաստանում բժշկական սպասարկումը, ի շնորհիվ նորագույն տեխնոլոգիաների, սարքավորումների և բարձր որակավորման մասնագետների, անցել է նոր մակարդակի։ Միևնույն ժամանակ բարձորակ բժշկական սպասարկումը առաջարկվում է շատ հասանելի գներով։
Հայկական տուրիզմի զարգացմանը նպաստում են տրանսպորտի բարձև հասանելիությունը և ապրուստի, սննդի ցածր գները։