Հայաստանի Հանրապետության զինանշանն է՝ կենտրոնում՝ վահանի վրա պատկերված Արարատ լեռը՝ Նոյան տապանով և պատմական Հայաստանի թագավորություններից չորսի՝ Բագրատունիների, Արշակունիների, Արտաշիսյանների, Ռուբինյանների զինանշանները։
Վահանը պահում են արծիվը և առյուծը՝ խորհրդանշող Հայաստանի արեւմտյան եւ արեւելյան հատվածները, իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն։
Հայաստանի Հանրապետության զինանշանի հիմնական գույնն է ոսկեգույնը, պատմական Հայաստանի թագավորություններինը՝ կարմիր, կապույտ, կապույտ, կարմիր և կենտրոնում՝ վահանի վրա պատկերված Արարատ լեռը՝ նարնջագույն։
Նշված գույները խորհրդանշում են Հայաստանի Հանրապետության դրոշի գույները։