Այսօր բուժման նորագույն եղանակներն ապահովում են մինչև 95% արդյունք, սակայն բուժման բարձր գինը խոչընդոտում է դեպի երջանկություն տանող ճանապարհը: Երևանի մասնագիտացված կլինիկաներն առաջարկում են անպտղության երաշխավորված բուժում՝ համեմատաբար ցածր գներով: Հիվանդներին առաջարկվում է անպտղության բուժման համար անհրաժեշտ ծառայությունների ամբողջ սպեկտրը՝ ներառյալ արտամարմնային բեղմնավորումը, ներարգանդային սերմնավորումը: Նոր սերնդի առաջատար կլինիկաները մասնագիտանում են կանանց և տղամարդկանց մոտ անպտղության բուժման ուղղությամբ: Կլինիկաները հագեցած են նորագույն սարքերով, աշխատում են փորձառու մասնագետներ, ովքեր յուրաքանչյուր պացիենտին ցուցաբերում են անհատական մոտեցում:
Հայ մասնագետները հաջողությունների են հասել նաև օրթոպեդիայի բնագավառում, ակնաբուժական ծառայություններից հատկապես ռեֆրակցիոն վիրաբուժության բնագավառում (ֆոտոռետրակցիոն կերատէկտոմիա, աչքի լազերային շտկում):