Հայերենը մաս է կազմում հնդեվրոպական լեզվաընտանիքին՝ ձևավավորելով առանձին ճյուղ։ Այսօր հայոց լեզուն պաշտոնական գրագրության և ամենօրյա կիրառություն նպատակով օգտագործում են մոտ 7 մլն․հայեր՝ ՀՀ-ում, ԼՂՀ-ում և Հայկական սփյուռքում։
Իր ծագմամբ այն առավելագույն ազգկացություն ունի հունարենի հետ։
Ինչպես այլ հին լեզուները հայերենը ևս անցել է զարգացման մի քանի փուլերով՝ գրաբարով, որի ժամանակ ստեղծվել են հայոց գրերը Մեսրոպ Մաշտոցի ջանքերով, միջին հայերենով, որով ստեծվել են միջնադարյան հայկական գրականության լավագույն գործերը և աշխարհաբարով, որով հիմա էլ հաղորդակցվում են հայերը։
Ունենալով բազմաթիվ բարբառներ հայերենը բաժանվում է երկու մեծ խմբերի՝ արևմտահայերենի և արևելահայերենի, որոնք համապատասխանաբար կիրառում են հայաստանցիներն, արցախցիները և սփյուռքյան գաղթօջախների հայերը։