Հայաստանի Հանրապետութան ներկայիս բնակչությունը հիմնականում կազմվել է 1918 թվականին հռչակված հանրապետության, ԽՍՀՄ կազմավորման առաջին տարիներին և Մեծ հայրենադարձության արդյունքում։ Մեծ թիվ են կազմում Հայոց ցեղասպանության հետևանքով բռնագաղթի ենթարկվածների ժառանգները, որոնք հաստատվել են Հայաստանի տարբեր շրջաններում։
Հայաստանի Հանրապետության էթնիկ կազմը աչքի է ընկնում միանմանությամբ։ Բնակչության 96%-ը հայեր են, այլազգիներից բնակվում են եզդիներ, ռուսներ, ասորիներ, հույներ, քրդեր, ուկրաինացիներ, փոքրաթիվ համայնքներ են կազմում վրացիները և պարսիկները։