Հայաստանի քաղաքացիների հավատացյալ շրջանի ճնշող մեծամասնությունը քրիստոնյա ՝ Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ են։ Քրիստոնեությունը առանցքային նշանակություն է ունեցել հայ ժողովրդի պատմության վերջին երկու հազարամյակների ընթացքում։
Լինելով առաջինը քրիստոնեությունը պետականորեն ընդունած՝ 301թ․ Տրդատ 3-րդ Մեծ արքայի օրոք,հայերն իրենց պատմության ընթացքում նույնացնելով սեփական ինքնությունը քրիստոնեության հետ շատ հաճախ են պայքարի դուրս եկել՝ պաշպանելու ազգային նշանակություն ձեռք բերած հավատքը թե՛ հեթանոս,թե՛ իսլամդավան տիրապետությունների դեմ։
Այսօրվա Հայաստանում մահմեդականները կազմում են պարսիկ և քուրդ ժողովուրդների ներկայացուցիչները, որոնց համար Երևանի կենտրոնում գործում է Կապույտ մզկիթը։
Եզդիները դավանում են հեթանոսական եզիդիզմը։ Իրենք ևս ունեն հոգևոր կենտրոն՝ Զիարատ տաճարը։