Անձավաբուժության էությունը նրանում է, որ մարդը երկրից 235 մետր խորության տակշնչում է աղի քարանձավի բուժական օդը:
Այստեղ բուժվում են շնչական ուղիների և թոքերի ամենատարբեր հիվանդությունների ժամանակ, ինչպիսիք են` ասթման, բրոնխիտները, հաճախ կրկնվող շնչական վարակները և այլն:
Լավ արդյունքներ են ստացվում նաև տարբեր ծագման ալերգիկ և մաշկային հիվանդությունների բուժման ժամանակ: Բուժման կուրսը, որպես կանոն, տևում է քսան օր:
Այստեղ կարելի է բուժումը զուգակցել հանգստի հետ`քնել, կարդալ, բիլիարդ կամ սեղանի թենիս խաղալ:Անձավաբուժության մեջ գլխավորնառանձնահատուկ միկրոկլիմայի պայմաններում երկարատև գտնվելն է: Անշուշտ, քսանօրյա այսպիսի հանգստից հետո վերևում մնացած խնդիրներն ավելի ճիշտ են ընկալվում: