Առաջին հայացքից արհեստական թվացող այս ժայռերն, որոնք ստացել են «Քարերի սիմֆոնիա» անվանումը, իրականում կազմված են վեցանկյուն գլաններից՝ ձգվող ստորոտից մինչեւ ձորի գլուխ։
Գառնու ձորում են միախառնվում Գողթ եւ Ազատ գետերը, ինչի համար նաեւ կոչում են Ազատի կիրճ։ Ձորի վերին հատվածում են նաեւ հայտնի Հավուց թառ վանական համալիրը եւ Գառնու հեթանոսական տաճարը։
Գետի վրա գտնվող միկամարանի կամուրջը՝ կառուցված 13-րդ դարում, տեղանքի տեսարժան վայրերից մեկն է։
Ուշադրություն է արժանի նաեւ գետերի խառնումից կիթառի տեսք ունեցող թերակղզին։