Համաշխարհային ճանաչում ունեցող HotelsCombined.com-ի ռուսական RoomGuru.ru հյուրանոցների որոնման ծառայության՝ ոչ թանկ լեռնադահուկային հանգստի վայրերի ցանկում նշվում է նաեւ Ծաղկաձորի անունը։
Ռուսաստանցիների շրջանում բավական հայտնիություն ունեցող Ծաղկաձորը հարմարավետ է նաեւ երեխաների հետ այցելելու եւ գարնանը սնոուբորդինգի սիրահարների համար։ Ի դեպ ըստ վերջին տվյալների ՌԴ քաղաքացիների շրջանում երեխաների հետ ճանափարհորդության մեկնելու թիվը աճել է մոտ 10%-ով։
Գալով Հայաստան եւ ուղեւորվելով Ծաղկաձոր երեխաների հետ, զբոսաշրջիկները կծախսեն 100 ԱՄՆ դոլարից պակաս գումար։
Ծաղկաձորն առաջարկում է ամռանը հանգիստը կազմակերպելու բազմաթիվ տարբերակներ եւս։ Լեռնային այս հանգստավայրն տարվա բոլոր եղանակներին հարմար է լիցքաթափվելու եւ հանգստանալու համար։