Ըստ Lenta.ru-ի ունեցած տեղեկատվության, առաջիկա ամռանը մեծ թվով ռուսաստանցի զբոսաշրջիկներ կայցելեն Հայաստան։ Ռուսաստանից այս քանակի զբոսաշրջիկների ժամանելը Հայաստան՝ Երևանը դարձրել է երկրորդ ամենամասսայական քաղաքը ՌԴ քաղաքացիների շրջանում։ Երևանից առաջ գտնվում է Մինսկը, ուր այցելելն, ըստ մոտավոր հաշվարկների, մեկ հոգու համար կազմում է 18․5 հազար ռուբլի։ Հայաստանի մայրաքաղաք ուղևորվելը, այստեղ մնալը եւ հավելյալ ծառայությունները ռուսաստանցի զբոսաշրջիկի համար կարժենա մոտ 22․8 հազար ռուբլի։
Եռյակը եզրափակող Պրահայում հանգիստը կազմակերպելու համար կպահանջվի 22․9 ռուբլի։
Առաջատարների ցանկում է հայտնվել նաև Թբիլիսին։ Հարևան երկրի մայրաքաղաք ճամփորդությունը ռուսաստանցու վրա կնստի 23․5 հազար ռուբլի։
Լավագույն հնգյակը եզրափակող Բուդապեշտում զբոսաշրջիկը կծախսի 23․8 հազար ռուբլի։