«Երևանի գինու օրեր» միջոցառումը տեղի կունենա 2017թ. մայիսի 5-ին և 6-ին, 19:00 – 23:00, Երևանի կենտրոնական և ամենակոլորիտային անկյուններից մեկում՝ Սարյան փողոցի Թումանյան-Պուշկին խաչմերուկների հատվածում:
Միջոցառման նպատակն է խթանել զբոսաշրջությունը Հայաստանում և ապահովել մեր երկրի՝ որպես գինու հնագույն օրրանի ճանաչելիությունը: Տուրիզմի զարգացումն անմիջական ազդեցություն է ունենում երկրում գործող բիզնեսների առաջխաղացման, հեղինակության ստեղծման և/կամ բարձրացման և այլ գործոնների վրա, ինչպես նաև ապահովում կայուն ֆինանսական ներհոսք:
«Երևանի գինու օրեր»-ի պատվավոր հյուրերն են լինլու միջազգային գինգետներ, ինչպես նաև ճանաչված ռուսաստանյան սննդի բլոգերներ (Food bloggers): Միջոցառման կազմակերպիչներն ունեն պայմանագրեր հայկական և միջազգային տուր-օպերատորների հետ. վերջիններս ապահովելու են զբոսաշրջիկների մեծ հոսք Ռուսաստանից, Իրանից, Գերմանիայից, Իսպանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից և այլ երկրներից:
«Երևանի գինու օրեր»-ի միջոցառման պատվավոր հյուրերն են լինելու՝ Մարիա Ժելիխովսկայան (Мария Желиховская), “Top Flight” ամսագրի լրագրող (էլիտար զբոսաշրջության մասին ամսագիր, որը տարածվում է ռուսական օդանավակայանների VIP գոտիներում), Գեորգի Օլտարժևսկին (Георгий Олтаржевский), Lenta.ru- ի լրագրող (առցանց նորությունների ռուսական առաջատար կայք), Լեոնիդ Գիլեպտերման (Леонид Гелиптерман) Միջազգային էնոգաստրոնոմիայի կենտրոնի նախագահ, Ռուսաստանի ռեստորատորների և հյուրանոցատերերի ֆեդերացիայի փոխնախագահ, ՄԱԿ-ի Համաշխարհային զբոսաշջության կազմակերպության Գաստրոնոմիկ տուրիզմի փորձագետների խորհրդի անդամ, ինչպես նաև հանրաճանանչ շեֆ-խոհարար Դանիայից ու միջազգային գինեգետներ:
«Երևանի գինու օրեր»-ը հիանալի հնարավորություն են ընձեռելու հայ գինի արտադրողներին, լավագույն ռեստորաններին և/կամ այլ ծառայություններ մատուցող հայկական ընկերություններին՝ ներկայանալ հայ և միջազգային այցելուներին, ցուցադրել իրենց արտադրանքը, նոր գործընկերներ ձեռք բերել և իրականացնել մարքեթինգային այլ ակցիաներ: