Արշակ Էդվարդի Միրզոյան, բ.գ.դ.,1980-1989 թ. աշխատել է պրոֆեսոր Գ. Ա. Իլիզարովի անմիջական ղեկավարությամբ Կուրգանում, Ռուսաստան:
1988 թ. դեկտեմբերին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժից հետո կամավորներից բաղկացացած իր թիմի հետ մեկնել է Հայաստան, որտեղ էլ հիմնել է վերկանգնողական օրթոպեդիայի բաժանմունքը Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում:
1993թ.-ին հրավիրել են ք. Պորտլենդ, Օրեգոն նահանգ, ԱՄՆ, որտեղ երկու տարի դասավանդել է որպես «լիցենզավորված այցելու պրոֆեսոր»:
Դանիայում օգնել է հիմնադրել Իլիզարով կենտրոնը:
1998թ.-ին վերադարձել է Հայաստան, որտեղ հիմնադրել է Երևանի՝ վերջույթների վերակառուցման և երկարացման կենտրոնը և «Արմավենի» բարեգործական հիմնադրամը:
2003 թ. Իլիզարով կենտրոնում, Կուրգան, Ռուսաստան, հաջողությամբ պաշտպանել է իր գիտական թեզը և ստացել բ.գ.դ. աստիճան:
Թեզի թեման՝ «Իլիզարով մեթոդի կիրառումը ծայրահեղ վատ վնասվածքների դեպքում»:
Իր ավելի քան 35 տարվա գործունեության ընթացքում բուժել է ավելի քան 2500 հիվանդների աշխարհի տարբեր երկրներից:
Բժիշկ Միրզոյանը հեղինակ է ավելի քան 60 գիտական հրապարակումների և 3 մենագրությունների: