Գեղեցիկ ժպիտը կարևոր դեր ունի մարդու կյանքում. դա նրա գրավչության, ինքնահաստատման անհրաժեշտ մասն է կազմում: Հատկապես վերջին տարիներին մեծ ուշադրություն է հատկացվում անկաշկանդ և գեղեցիկ ժպիտ ունենալու խնդրին: Այդ խնդիրը լուծելու գործում ամենամեծ դերը պատկանում է ստոմատոլոգիային:
Քիչ վնասակար մեթոդներով գեղեցիկ ատամնաշար և ժպիտ պարգևելու համար հարկ է, որ ստոմատոլոգիական ծառայությունը մատուցվի թիմային աշխատանքով: Կլինիկան ունի դրա բոլոր հնարավորությունները: Փորձառու բոլոր մասնագետները՝ թերապևտ, պարադոնտոլոգ, օրթոպեդ, օրթոդոնտ, առաջնակարգ մասնագիտացման ատամնատեխնիկական լաբորատորիայի համագործակցություն և այլն: նախապես պլանավորվում է ցանկացած բուժում. պացիենտը տեղեկանում է, թե ինչ արդյունք է հնարավոր ստանալ կոնկրետ իր դեպքում:
Վերցվում է ատամնաշարի դրոշմը, մոդելավորվում ատամների ապագա հնարավոր կառուցվածքը և այդ արդյունքը համադրվում նկարների հետ: Արձանագրության համաձայն կատարվում են տասնյակ նկարներ և, արդյունքը տեղափոխելով բերանի խոռոչ, պացիենտին ցույց է տրվում, թե ինչ է հնարավոր ստանալ: Միայն նրա հավանությունն ու համաձայնությունն ունենալուց հետո սկսվում է բուժման գործընթացը:
Կլինիկայում կատարվում է ատամների սպիտակեցում, ատամնաշարի ուղղում նաև բրեկետների օգնությամբ: Ատամնալիցքի առկայության դեպքում ատամը վերականգնվում է վինիլներով: Կերամիկական վինիլներով և մինիմալ կապաններով վերականգնվում են փոքրիկ շեղումները:
Միաժամանակ կարող է կիրառվել մի քանի մեթոդ: Բացակա ատամի առկայության դեպքում՝ հատկապես էսթետիկ զոննաներում, կատարվում է ատամի իմպլանտացիա:
Բրեկետ համակարգերով ատամների ուղղումը որոշ ժամանակ է պահանջում, որի ընթացքում կարող են երբեմն խնդիրներ ծագել և անհրաժեշտություն լինի օրթոդոնտի մշտական հսկողության:
Այդ պատճառով ներկայում առավել շատ օգտագործվում են կապաններ` հեշտ և ժամանակի առումով նպատակահարմար մեթոդ: Օրթոդոնտի կողմից վերցվում է ուղղման ենթակա ատամի դրոշմը և պատրաստվում են մի քանի կոմպլեկտ կապաններ: Դրանք փոխվում են մի քանի ամիսը մեկ անգամ: Պացիենտին տրվում են այդ կոմպլեկտները՝ իրենց վրա նշված համապատասխան ցուցումներով և հերթականությամբ: Հետագա գործողությունները պացիենտն արդեն կարող է կատարել առանց բժշկի:
Med-ArmTours թիմը ծառայություններն առաջարկում է բուժհաստատություններում գործող նույն գնացուցակով, ներառելով հետևյալ օժանդակ ծառայություններն` առանց լրացուցիչ վճարի.
1. առ-ցանց կապ,
2. խորհրդատվություն,
3. հյուրանոցի կամ բնակարանի ընտրություն,
4. նախապես ընդունելության գրանցում բժշկի մոտ կլինիկայում,
5. հանդիպում բժշկի հետ կինիկայում,
6. պացիենտ-կլինիկա պայմանագրի կնքում,
7. անհրաժեշտության դեպքում ուղեկցի տրամադրում,
8. առողջապահական փաստաթղթերի տրամադրում` ներկայացնելու պացիենտին սպասարկող ապահովագրական ընկերությանն իր երկրում:
Լրացուցիչ վճարովի ծառայություններ.
1. թարգմանիչ,
2. բժշկական փաստաթղթերի թարգմանություն,
ԳՆԱՑՈՒՑԱԿ