Ներկայում ամբողջ աշխարհում բացակա ատամի վերականգնման ամենապրակտիկ և որակյալ մեթոդն ատամների իմպլանտացիան է: Այս մեթոդը մյուսների համեմատությամբ ունի մի քանի առավելություններ: Դրանցից ամենակարևորն այն է, որ տեսականորեն ատամի իմպլանտը նախատեսվում է ամբողջ կյանքի համար և պետք է ծառայի մինչև վերջ: Բայց օրգանիզմը ծերանալու հետ մեկտեղ ենթարկվում է փոփոխությունների, որը հարկ է հնարավորին նախապես հաշվարկել և հասցնել նվազագույնի:
Մեկ բացակա ատամի վերականգնումն իրականացվում է դասական և ոչ դասական մեթոդներով:
Դասական մեթոդի դեպքում տեղադրվում է իմպլանտի արմատային մասը, որից երկու ամիս անց՝ կախված տվյալ դեպքի բարդությունից, իրականացվում է երկրորդ փուլը՝ լնդային հյուսվածքի, ատամնային պսակի ձևավորումը: Պացիենտին նվազագույն հոգեբանական լարվածություն պատճառելու համար կլինիկայում ընդունված է բոլոր բացակա ատամների խնդիրը լուծել հնարավորինս մեկ այցի ընթացքում (հնարավորության դեպքում չպետք է ձգտել մաքսիմալ՝ 10-12 ատամի), եթե հակացուցումներ չկան: Մեկ իմպլանտի տեղադրումը տևում է մոտ 15-20 րոպե:
Կլինիկայում միջին տարիքի պացիենտի ատամների խնդիրների դեպքում ստորին ծնոտին տեղադրվում է 6, իսկ վերին ծնոտին՝ 6-8 իմպլանտ:
Առավել հաճախ կիրառվում է մեկ այցի ընթացքում ստորին ծնոտում` 4, վերինում՝ 4 կամ` ժամանակավոր ատամ տեղադրելով, անատամ ծնոտի ամբողջական վերականգնում: Ժամանակավոր ատամները 2-6 ամիս անց կարող են փոխարինվել մշտականով, երբ լնդային հյուսվածքն արդեն վերականգնված է: Ժամանակավոր ատամները պացիենտին ոչնչով չեն անհանգստացնում և շատ հարմարավետ են:
Վաթսուն և ավելի տարիք ունեցող անձանց մոտ, երբ առկա են հայմորյան խոռոչի տակ որոշակի դեֆեկտներ, կիրառվում է նաև օլոնֆոր մեթոդը: Քանի որ տարիքի հետ ոսկրային հյուսվածքը տուժում է, նախապես տեղադրվում են են ոսկրային պլաստիկաներ, հետո միայն` իմպլանտները: Առավել մեծ տարիքում, երբ հնարավոր չէ պլաստիկա իրականացնել, կարելի է գտնել զոննաներ, որտեղ ցանկացած ատրոֆիայի դեպքում անգամ ոսկրային առողջ հյուսվածք պահպանվում է և հնարավորություն տալիս իրականացնել իմպլանտացիա:
Ոչ դասական մեթոդի դեպքում մոտեցումն այլ է: Վերջին տարիների գիտական հետազոտությունները ցույց են տվել, որ իմպլանտը կարելի է ենթարկել վաղաժամ ճնշման, այն տեղադրելուց հետո անմիջապես տեղադրել ատամներ, եթե համապատասխան ամրությամբ ֆիքսված է ոսկրային հյուսվածքում:
Ոչ դասական մեթոդն իրականացվում է երկու տարբերակով.
Կլինիկան վերջին տարիներին մասնագիտացել է վաղաժամ ճնշում գործադրելով իմպլանտներ տեղադրելու մեթոդի գործադրման մեջ, քանի որ դա պացիենտի համար ավելի քիչ տրավմատիկ է, կանխատեսելի է և վաղաժամ ճնշման դեպքում ոսկրային հյուսվածքը իմպլանտի տակ ավելի ամուր է կազմավորվում:
Med-ArmTours թիմը ծառայություններն առաջարկում է բուժհաստատություններում գործող նույն գնացուցակով, ներառելով հետևյալ օժանդակ ծառայություններն` առանց լրացուցիչ վճարի.
1. առ-ցանց կապ,
2. խորհրդատվություն,
3. հյուրանոցի կամ բնակարանի ընտրություն,
4. նախապես ընդունելության գրանցում բժշկի մոտ կլինիկայում,
5. դիմավորում և ճանապարհում օդանավակայանից,
6. հանդիպում բժշկի հետ կինիկայում,
7. պացիենտ-կլինիկա պայմանագրի կնքում,
8. անհրաժեշտության դեպքում ուղեկցի տրամադրում,
Լրացուցիչ վճարովի ծառայություններ.
1. թարգմանիչ,
2. բժշկական փաստաթղթերի թարգմանություն,
ԳՆԱՑՈՒՑԱԿ
Իմպլանտացիոն բուժման յուրաքանչյուր տեսակի համար անհրաժեշտ է իրականացնել ՀՏ սքանավորում (3D ռենտգեն) և արյան ընդհանուր քննություն:
(Ալֆա Բիո)
Նշումներ. ժամանակակից Alpha Bio ատամնային իմպլանտներ և բարձրորակ Ivoclar Vivadent (Գերմանիա) նյութեր պսակի համար: Դասական բուժման առաջին քայլի համար անհրաժեշտ է Հայաստանում լինել նվազագույնը 7 օր, երկրորդ քայլի համար՝ 15 օր: Առցանց կապի պահպանում յուրաքանչյուր ամիս: Մեկ տարի հետո անհրաժեշտ է կապը պահել յուրաքանչյուր վեց ամիսը մեկ:
Նշումներ. ժամանակակից Alpha Bio ատամնային իմպլանտներ և բարձրորակ Ivoclar Vivadent (Գերմանիա) նյութեր պսակի համար: Իրականացվում է անհատական ցիրկոնե աբատմենտով ցիրկոնե պսակի տեղադրում:
Դասական բուժման առաջին քայլի համար անհրաժեշտ է Հայաստանում լինել նվազագույնը 7 օր, երկրորդ քայլի համար՝ 15 օր: Առցանց կապի պահպանում յուրաքանչյուր ամիս: Մեկ տարի հետո անհրաժեշտ է կապը պահել յուրաքանչյուր վեց ամիսը մեկ:
Ատամնաշարի վերականգնում
Ատամնաշարի լիարժեք վերականգնում նորարարական տեխնոլոգիաներով ընդամենը մեկ այցի ընթացքում. Դուք տուն կվերադառնաք հարմարավետ անշարժ ժամանակավոր կամուրջներով նույն օրը:
Բոլորը 4-ի վրա ( All on 4) հայեցակարգը նվազեցնում է ոսկրերի պատվաստման թանկարժեք միջամտության անհրաժեշտությունը:
Նշենք, որ ստորև բերված գնացուցակը ներառում է նաև մշտական կամուրջները:.
Նշումներ. ժամանակակից Alpha Bio ատամնային իմպլանտներ և բարձրորակ Ivoclar Vivadent (Գերմանիա) նյութեր պսակի համար: Կիրառվում են 4 ժամանակակից ատամնային իմպլանտներ և 4 բարձրորակ (հատուկ) աբատմենտներ :
Դասական բուժման առաջին քայլի համար անհրաժեշտ է Հայաստանում լինել նվազագույնը 15 օր, երկրորդ քայլի համար՝ 15-20 օր: Առցանց կապի պահպանում յուրաքանչյուր ամիս: Մեկ տարի հետո անհրաժեշտ է կապը պահել յուրաքանչյուր վեց ամիսը մեկ:
Նշումներ. ժամանակակից Alpha Bio ատամնային իմպլանտներ և բարձրորակ Ivoclar Vivadent (Գերմանիա) նյութեր պսակի համար: Կիրառվում են 6 ժամանակակից ատամնային իմպլանտներ և 6 բարձրորակ (հատուկ) աբատմենտներ :
Դասական բուժման առաջին քայլի համար անհրաժեշտ է Հայաստանում լինել նվազագույնը 15 օր, երկրորդ քայլի համար՝ 15-20 օր: Առցանց կապի պահպանում յուրաքանչյուր ամիս: Մեկ տարի հետո անհրաժեշտ է կապը պահել յուրաքանչյուր վեց ամիսը մեկ:
Նշումներ. ժամանակակից Alpha Bio ատամնային իմպլանտներ և բարձրորակ Ivoclar Vivadent (Գերմանիա) նյութեր պսակի համար: Կիրառվում են 8 ժամանակակից ատամնային իմպլանտներ, 8 բարձրորակ աբատմենտներ և էսթետիկ մետաղակերամիկական մշտական կամուրջներ, բարձրորակ Ivoclar Vivadent (Գերմանիա) նյութեր :
Դասական բուժման առաջին քայլի համար անհրաժեշտ է Հայաստանում լինել նվազագույնը 10 օր, երկրորդ քայլի համար՝ 15-30 օր: Առցանց կապի պահպանում յուրաքանչյուր ամիս: Մեկ տարի հետո անհրաժեշտ է կապը պահել յուրաքանչյուր վեց ամիսը մեկ:
Նշումներ. ժամանակակից Alpha Bio ատամնային իմպլանտներ և բարձրորակ Ivoclar Vivadent (Գերմանիա) նյութեր պսակի համար: Կիրառվում են 6 ժամանակակից ատամնային իմպլանտներ, 6 բարձրորակ աբատմենտներ և էսթետիկ մետաղակերամիկական մշտական կամուրջներ, բարձրորակ Ivoclar Vivadent (Գերմանիա) նյութեր :
Դասական բուժման առաջին քայլի համար անհրաժեշտ է Հայաստանում լինել նվազագույնը 10 օր, երկրորդ քայլի համար՝ 15-30 օր: Առցանց կապի պահպանում յուրաքանչյուր ամիս: Մեկ տարի հետո անհրաժեշտ է կապը պահել յուրաքանչյուր վեց ամիսը մեկ:
Նշումներ. ժամանակակից Alpha Bio ատամնային իմպլանտներ և բարձրորակ Ivoclar Vivadent (Գերմանիա) նյութեր ատամնային պրոթեզի համար: : Կիրառվում են 2 ժամանակակից ատամնային իմպլանտներ, 2 բարձրորակ գնդաձև աբատմենտներ և էսթետիկ ատամնային պրոթեզներ, բարձրորակ Ivoclar Vivadent (Գերմանիա) նյութեր :
Դասական բուժման առաջին քայլի համար անհրաժեշտ է Հայաստանում լինել նվազագույնը 10 օր, երկրորդ քայլի համար՝ 15-30 օր: Առցանց կապի պահպանում յուրաքանչյուր ամիս: Մեկ տարի հետո անհրաժեշտ է կապը պահել յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ:
Վերոնշյալ ծառայությունների համար խորհրդատվությունն անվճար է (ներառյալ` առցանց)