Med-ArmTours թիմը ծառայություններն առաջարկում է բուժհաստատություններում գործող նույն գնացուցակով, ներառելով հետևյալ օժանդակ ծառայություններն` առանց լրացուցիչ վճարի.
1. առ-ցանց կապ,
2. խորհրդատվություն,
3. նախապես ընդունելության գրանցում բժշկի մոտ կլինիկայում,
4. հանդիպում բժշկի հետ կինիկայում,
5. անհրաժեշտության դեպքում ուղեկցի տրամադրում,
Լրացուցիչ վճարովի ծառայություններ.
1. թարգմանիչ,
2. բժշկական փաստաթղթերի թարգմանություն,
ԳՆԱՑՈՒՑԱԿ
- Ատամների խորը մաքրում (Scaling and root planning) + Հայկական ատամնաբուժական ՍՊԱ – Յուրաքանչյուր այցը՝ 60$
Նշումներ. Սա ոչ վիրահատական պարոդոնտոլոգիական բուժում է, որի էությունը պատճառական գործոնների հեռացումը կամ վերացումն է, ինչպիսիք են ատամնափառը, նրա արգասիքները, ատամնաքարերը, որոնք էլ հանգեցնում են բորբոքման: Այսպիսով միջամտությունը նպաստում է պերիոդոնտի կայունացմանը՝ զերծ պահելով հիվանդություններից:
- Ատամնաքարերի կանխարգելիչ/պրոֆեսիոնալ մաքրում + Հայկական ատամնաբուժական ՍՊԱ ՝ 50$
- Նշումներ. այս պրոցեսը ներառում է գերձայնային բուժում, մաքրում օդային հոսանքով (air flow) և ատամների մակերեսի փայլեցում: