Ռուսաստանից՝ վերջին տասը տարվա ընթացքում, ամենամեծ թվով թռիչքներ եղել են դեպի Մոլդովա։ Նման եզրակացության են հանգել «Туту.ру» ընկերության աշխատակիցները՝ հիմնվելով ձևակերպված ավիատոմսերի քանակի վրա։ Ինչպես կարելի էր սպասել Մոլդովային հաջորդում է Ուկրաինան, ապա Ղազախստանը։
Եվրոպական պետություններից հնգյակում է հայտնվել Գերմանիան՝ 4-րդ տեղը զբաղեցնող Բելառուսից հետո։
Նախկին միութենական հանրապետություններից՝ Հայաստանը, բացում է երկրորդ հնգյակը, որին հաջորդում է Ուզբեկստանը։ Տասը երկրների ցանկում են նաև Իտալիան, Թուրքիան, Իսպանիան։
Հայաստանը ռուսաստանցիների համար տարեցտարի դառնում է էլ ավելի գրավիչ զբոսաշրջային ուղղություն։ Հատկապես, ՌԴ քաղաքացիների մեծ հոսք է սպասվում Հայաստանի և Ռուսաստանի միջև առանց վիզայի ռեժիմի համաձայնությունից հետո։