Հայաստանը տեղ է գտել ռուսաստանցիների շրջանում մասսայականություն ունեցող 5 երկրների ցանկի մեջ։ lenta.ru-ի հաղորդմամբ, այդպիսի եզրակացություն է արվել՝ գնված ավիատոմսերի մասին տեղակտվության վերլուծությամբ։
Հայաստանից առաջ, որը զբաղեցնում է 4-րդ տեղը, գտնվում են Բուլղարիան, Չեռնոգորիան և լավագույն եռյակը եզրափակող Վրաստանը։ Տասը երկրների ցանկում են հայտվել նաև մի շարք եվրոպական երկրներ՝ Իտալիան, Իսպանիան, Կիպրոսը, Չեխիան, Հունաստանը և Թուրքիան։
Ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում Հայաստանի նկատմաբ հետաքրքրության վերելքը բացատրվում է ոչ միայն Հայաստանի նկատմամբ դրական վերաբերմունքով, հնագույն երկրի հետ ծանոթանալու ցանկությամբ, մշակույթով, հյուրընկալությամբ, բնությամբ, այլ նաև ավելի ու ավելի մեծացող հասանելիությամբ, ապրուստի և սննդի հավասարակշռված գներով, ռուսերենին տիրապետող բնակչությամբ, ծառայությունների բարձր որակով։
Մեծ դեր է խաղում նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև արդեն ընդունված համաձայնագիրը առանց վիզայի ռեժիմի մասին։