Երրորդ սերնդի նոր TRIOS®-ը օրթօդոնտիայում «երեքը մեկում» թվային լուծում է՝ ներբերանային սկաներ, արագ և հեշտ 3D-արտատպումներ ստանալու համար, բերանի խոռոչի նկարներ` RealColor™ տեխնոլոգիայի կիրառմամբ և առաջատար
3Shape ծրագրի ապահովում` օրթոդոնտիկ բուժման պլանավորման համար: Երեք լուծումները մեկում թույլ են տալիս բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը և ճշտությունը, ինչպես նաև ապահովել պացիենտի հարմարավետությունը:
Բերանի խոռոչի ճշգրիտ սկանավորում
Արտատպումներ ստանալը դեռ չի եղել այդքան հեշտ ինչպես օրթօդոնտների , այնպես էլ օգնականների համար:
Արագ և հեշտ
Այն թույլ է տալիս սկսել և դադարեցնել սկանավորումը ցանկացած պահի, այնուհետև շարունակել:
TRIOS®-ի օգնությամբ թվային արտատպումներ ստանալու գործընթացը ավանդական եղանկներից շատ ավելի արագ է, և իհարկե ավելի հարմար է պացիենտների համար:
RealColor™ սկան
Բարձրորակ թվային արտատպումներ բնական գույներով ախտորորշման և պացիենտների հետ շփման բարելավման համար:
Կծվածքի ավտոմատ որոշում
Պացիենտի կծվածքի գրանցում ճշգրիտ ժամանակահատվածում
Կլինիկական դեպքերի թվային պահեստավորում
Թվային պահեստավորումը թույլ է տալիս հեշտությամբ մուտք գործել դեպի տվյալներ, շրջանցելով գիպսային մոդելները:
Պարզ և ինտելեկտուալ թվային լուծում արդյունավետ և շարունակական աշխատանքի համար
Ֆայլերի արագ փոխանակում 3Shape Communicate™ օգնությամբ
Թվային օրթոդոնտիայի համալիր
Պացիենտի բոլոր տվյալների համալրման և բուժման բոլոր ոլորտների օպտիմալ արդյունքներ ստանալու հնարավորություն: Ortho Analyzer™ ծրագրային ապահովումը թույլ է տալիս առանց դժվարության ճշգրիտ վերլուծել և պլանավորել 3D բուժումը:
Կլինիկական դեպքերի ամբողջական վերլուծություն
ԿՃՀՏ(Կոնուսա-ճառագայթային համակարգչային տոմոգրաֆիա// КЛКТ конусно-лучевая компьютерная томография)
ԿՃՀՏ սկաների համատեղման հնարավորությունը թվային մոդելների հետ
Համատեղեք թվային արտատպումները ԿՃՀՏ սկանի հետ:
Տարբեր տեսակի 2D պատկերների համատեղում, ինչպիսիք են՝ պացիենտի լուսանկարը, օրթոպանտոմոգրամմա, ցեֆալոմետրիկ պատկերներ 3D մոդելներով:
Գործիքների օրթօդոնտիկ հավաքածու 2D և 3D վերլուծության համար
Թույլ է տալիս հեշտությամբ վերլուծել աղեղի ձևը, հորիզոնական և և ուղղահայաց համընկնումները, Բոլտոնի չափանիշները, օկկլյուզիան և տարածությունը:
Բուժման ընթացքի քննարկում Ձեր պացիենտի հետ
Քննարկեք բուժման ծրագրերը Ձեր պացիենտի հետ, ցուցադրելով նրան կլինիկական պատկերը էկրանի վրա:
3D բուժման պարզ և հեշտ պլանավորում
Օրթօդնտիկ բուժման մոդելավորում, որը իր մեջ ներառում է ատամների հեռացում, էմալի ինտեպրոքսիմալ հատում, ատամների շարժման մանրակրկիտ ուսումնասիրում և սահմանափակում:
Իրական ժամանակահատվածում օկկլյուզիայի օպտիմալացում
Առաջարկվող բուժման անմիջական գնահատում վիրտուալ արտիկուլյատորի օգնությամբ
Բուժման պլանի անհատական ընտրություն
Բուժման պլանի փուլերի արտահանում կոնստրուկցիաների պատրաստման համար: Բրեկետների վիրտուալ տեղաբաշխում հետագա հեշտ տեղադրման համար:
Բուժման ընթացքի պարզ հսկողություն
Բուժման ընթացքում պացիենտի ատամների սկանավորման հնարավորություն և բրեկետների վիրտուալ հեռացում, ինչը հնարավորություն է տալիս համեմատել իրական իրավիճակը բուժման պլանի հետ և ապահովել բուժման գործընթացի ճիշտ ուղղություն: