Մեդ-ԱրմՏուրս թիմն իր վրա է վերցնում Հայաստանում մասնագիտացված բժշկական օգնության կազմակերպումը և հնարավորություն ընձեռում մասնագիտական բժշկական սպասարկումը համատեղել անմոռանալի հանգստի հետ` յուրաքանչյուր պացիենտին ցուցաբերելով անհատական մոտեցում:
Մեդ-Արմ Թուրս թիմը համագործակցում է յուրաքանչյուր բնագավառի լավագույն մասնագետների և բժշկական կենտրոնների հետ և երաշխավորում բարձրորակ արտահերթ բժշկական ծառայություն՝ մատչելի գներով:
Մեր թիմը պացիենտներին բժշկական հաստատությունների, բժիշկների մասին տրամադրում է ուսումնասիրված և ստուգված տվյալներ, բուժման ամբողջ ընթացքում ուղեկցում նրան` օգնելով լուծել ընթացիկ հարցերը:
Մեր առաքելությունը պացիենտներին որակյալ և մատչելի բժշկական ծառայություններ ապահովելն է:
Ցանկացած ճանապարհորդության ժամանակ չպետք է բացառել հիվանդանալու հավանականությունը: Օրինակ, եթե Ձեզ մոտ ալերգիա է առաջացել, որովայնն է ցավում կամ կանոնավոր ընդունման դեղորայքն է ավարտվել, կարող եք դիմելմեզ, և մենք կօգնենք Ձեզ:
Դիմելով մեզ՝ Դուք կստանաք որակյալ խորհրդատվություն, օգնություն և պատասխաններ Հայաստանում բուժմանը և առողջությանը վերաբերող գրեթե բոլոր հարցերին: Եթե Դուք որոշել եք Հայաստանում անցնել վերականգնողական կուրս կամ բուժում, Դուք կարող եք մեր էլեկտրոնային փոստին ուղարկել Ձեր հարցերը և ցանկությունները կամ կապ հաստատել հեռախոսով:
Բժշկավերականգնողական կուրսի ընթացքում, ըստ Ձեր ցանկության, կարող են կազմակերպվել էքսկուրսիաներ Երևանի և Հայաստանի տեսարժան վայրերով:
Նորագույն տեխնոլոգիաների, սարքավորումների և բարձր որակավորում ունեցող մասնագետների շնորհիվ Հայաստանում առողջարարական և բժշկական սպասարկումն անցել է նոր մակարդակի` միաժամանակ պահպանելով մատչելի գները:
Հայաստանն իր հյուրերին և պացիենտներին կարող է առաջարկել ավելին, քան պարզապես առողջության հետ կապված այս կամ այն խնդրի մատչելի լուծումը: Զբոսաշրջության տեսանկյունից այն ունի բազմաթիվ առավելություններ,այդ թվում ալպիական բնությունը, պատմական ժառանգությունը, մշակույթային վայրերը: Հայաստանը կարող է առավել գայթակղիչ լինել հետխորհրդային երկրներից ժամանող զբոսաշրջիկների համար:
Եթե Դուք Հայաստանում եք, կամ պատրաստվում եք հյուրընկալվել Հայաստանում և ունեք բուժական, կանխարգելիչ, կոսմետոլոգիական ծառայությունների կարիք, դիմե՛ք մեզ, և մեր թիմը կօգնի Ձեզ:
Med-ArmTours թիմը ծառայություններն առաջարկում է բուժհաստատություններում գործող նույն գնացուցակով, ներառելով հետևյալ օժանդակ ծառայություններն` առանց լրացուցիչ վճարի.
1. առ-ցանց կապ,
2. խորհրդատվություն,
3. կլինիկայի և մասնագետի ընտրություն,
4. հյուրանոցի կամ բնակարանի ընտրություն,
5. նախապես ընդունելության գրանցում բժշկի մոտ կլինիկայում,
6. դիմավորում և ճանապարհում օդանավակայանից,
7. հանդիպում բժշկի հետ կինիկայում,
8. պացիենտ-կլինիկա պայմանագրի կնքում,
9. անհրաժեշտության դեպքում ուղեկցի տրամադրում,
1o. առողջապահական փաստաթղթերի տրամադրում` ներկայացնելու պացիենտին սպասարկող ապահովագրական ընկերությանն իր երկրում:
Լրացուցիչ վճարովի ծառայություններ.
1. թարգմանիչ,
2. բժշկական փաստաթղթերի թարգմանություն,
3. բուժքրոջ, խնամակալի տրամադրում