ՀՀ դրոշը հայկական եռագույնն է՝ կարմիր, կապույտ, նարնջագույն գույների վերևից ներքև համադրությամբ։
Իրենց հերթին գույները խորհրդանշում են. կարմիրը՝ հայ ժողովրդի տևական պայքարը պահպանման, Հայաստանի անկախության և ազատության, քրիոստոնեական հավատքի համար, կապույտը՝ խաղաղության ձգտումը, նարնջագույնը՝ աշխատասիրությունը։
Հայկական եռագույնը ընկած է նաև Արցախի Հանրապետության պետական դրոշի հիմքում, նույնությամբ կրկնելով նրան, աջ մասում սպիտակ զարդանախշի առկայությամբ։