Հայ միջնադարյան խոշոր վանական համալիրներից Հաղպատի վանքը եղել է նաեւ այդ ժամանակների խոշոր կրթական կենտրոններից մեկը, որտեղ դասավանդվել է փիլիսոփայություն, հռետորություն, աստվածաբանություն։
Վանական համալիրը բաղկացած է սբ․ Նշան, սբ․Աստվածածին, սբ․ Գրիգոր եկեղեցիներից, ժամատոնից, գավթից, զանգակատոնից, բազմաթիվ խաչքարերից եւ այլն։
Հիմնական կազմվածքից դուրս գտնվում են Սրահավոր կոչվող եռակամարը աղբյուրը , Տիրամոր եկեղեցին, Ջգրաշեն, Սուրբ Սիոն , Զորավարք եկեղեցիները։ Եկեղեցիներից զատ կարելի է տեսնել Ջրաղացաձորի կամուրջը, ինչպես նաեւ Կայանբերդ ամրոցը, որտեղ Դսեվանքի Սուրբ Աստվածածին եկեղեցին է։
Ամբողջ շրջակայքում կանգնեցված են գեղեցիկ եւ մեկը մյուսին չկրկնող խաչքարեր։
Հաղպատի վանքը Սանահինի վանքի հետ մեկտեղ ընդգրկված ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի մեջ։