Հայաստանի գիտությունների ակադեմիայի հիմնադիրներից մեկը՝ Արտեմ Ալիխանյանն ունի իր մեծ դերը միջուկային ֆիզիկայի զարգացման մեջ։ Ականավոր գիտնականի ուժերով Մոսկվայում ստեղծվել է տեսական և փորձարարական ֆիզիկայի ինստիտուտը։
Արտեմ Ալիխանյանն իր եղբոր՝ Աբրահամի հետ հանդիսանում է ԽՍՀՄ-ում առաջին միջուկային ռեակտորի համահիմնադիրը։
Թիֆլիսում ծնված Արտեմ և Աբրահամ Ալիխանյան եղբայրները ավելի ուշ իրենց բնագավառում պիտի դառնային հերոսներ, որոնցով հայերը պիտի հպարտանան այնպես, ինչպես գիտնական Վիկտոր Համբարձումյանով, երաժշտագետ Կոմիտասով, մարշալ Բաղրամյանով և այլն։
Մոտ 30 տարի ղեկավարելով Երևանի ֆիզիկայի ինստիտուտը և Երևանի Պետական Համալսարանի համապատասխան ամբիոնը՝ ակնառու գիտնականը դարձավ հայկական գիտության շարժիչը, ոգեշնչելով բազմաթիվ երիտասարդ գիտնականների, որոնք ոչ շատ ժամանակ անց տվեցին նոր խթան Հայաստանում և Խորհրդային Միությունում՝ ընդհանուր, ճշգրիտ գիտությունների զարգացմանը։ Արտեմ Ալիխանյանին իր տաղանդով և ունակություններով չէր զիջում եղբայրը՝ միջուկային ֆիզիկայի և այլ ուղղությունների զարգացման մեջ բավական մեծ ներդրում ունեցած Աբրահամ Ալիխանյանը։