Հալոթերապիան աղաբուժության այն տեսակն է, երբ հատուկ սենյակներում՝ համապատասխան սարքավորումների միջոցով վերարտադրվում է աղի հանքի նույնատիպ կլիման: Օդի մեջ ապահովվում է աղի հանքերում առկա աղի մասնիկների որոշակի կոնցենտրացիան: Եվ, այդպիսի օդը՝ ներշնչեիս թափանցելով շնչուղիներ և ալվեոլներ, ոււնենում է դրական բուժական ազդեցություն:
Կարևոր է հատկապես հանքի աղի օգտագործումը, քանի որ, հաշվի առնելով համաշխարհային էկոլոգիայի ծանր վիճակը, ծովի աղը շնչելու համար կարող է նույնիսկ վտանգավոր լինել: Իսկ հանքի աղը, որը 200 մետր խորության վրա է գտնվում, մաքուր քարաղ է, զերծ վնասակար աղտոտվածությունից, նաև դեռևս սննդի աղ չդարձած, չմաքրված, ոչինչ չավելացրած, լրիվ բնական վիճակում:
Օգտագործվող սենյակները լիցենզավորված են, ունեն անհրաժեշտ հագեցվածություն, որն անհրաժեշտ է մարդու առողջությունը չվնասելու համար: Սրահի ոճային և գունային ձևավորումը, դասական մեղմ երաժշտությունն արդեն իրենց հերթին դառնում են բուժական կոմպլեքսի կարևորագույն մի մասը՝ հիվանդին կտրելով դրսի աշխարհից, սևեռուն մտքերից, թուլացնելով նյարդային լարվածությունը:
Այս թերապիայի հիմնական սարքավորումները չոր NaCL-ի հալոգեներատորներ են: NaCL-ի չոր լինելը պարտադիր պայման է, որովհետև խոնավ լինելու դեպքում առկա է վարակի վտանգը, եթե մի քանի հիվանդ միաժամանակ են շնչում: Սարքերը փոշիացնում են չոր քարաղը մինչև անհրաժեշտ չափը, բացի դա օդը տրվում է հալոխցիկ բարձր դիսպերսիոն մեթոդով, այսինքն՝ արագ ցրվող, մասնիկներն այդ դեպքում ստանում են բացասական լիցք, որը նպաստում է որոշ ժամանակ նրանց օդում կախված մնալուն: Այդ ընթացքում նրանք միաժամանակ նաև հասցնում են միանալ օդի մոլեկուլներին և օդը իոնիզացնում են: Ստեղծվում է օդի ստերիլ միջավայր, որը նույնպես կանխում է հիվանդների միմյանցից վարակվելու վտանգը:
Հալոթերապիայում կարևոր պայման է նաև աղի մասնիկներով օդի հագեցվածությունը: Օդի մեկ խորանարդ մետրին հասնում է մի քանի միլիգրամ աղ: Տարբեր հիվանդությունների ժամանակ աղի պահանջվող կոնցենտրացիան տարբեր է: Դա ապահովվում է հալոգեներատորի չափիչի անդադար աշխատանքի շնորհիվ, որը կարգավորում և պահպանում է անհրաժեշտ և նախապես ծրագրավորված մակարդակը: Կոնցենտրացիան սկսում են քչից և հասցնում բավական բարձրի: Դրա հաշվին պակասում է ժամանակը, որն անցկացնում են այստեղ՝ նվազագույնը՝ 30 րոպե, մաքսիմալը՝ 1,5 ժամ՝ 90 րոպե: Այսինքն, այս սենյակները ավելի ադապտացված են ժամանակակից կյանքի ռիթմին...
Հալոթերապիան այդ առումով առավելություններ ունի անձավաբուժության նկատամբ, որովհետև աղի հանքերում աղի կոնցենտրացիան հնարավոր չէ կարգավորել, և մարդիկ երկար ժամանակ են անցկացնում այդտեղ՝ վեց ժամից ոչ պակաս. անհրաժեշտ չափի աղի բաժին շնչելու համար: Բացի դա, որոշ հանքերում էլ նատրի քլորի խտությունը օդում այնքան բարձր է, որ որոշ հիվանդությունների դեպքում դա հակացուցված է համարվում:
Հալոթերապիայի ցուցումներն են՝ բրոնխիտներ, օբստրուկտիվ բրոնխիտներ, երբ խորխը ջրիկանալով դուրս է գալիս բրոնխներից, թոքաբորբերից հետո մնացորդային և արդեն ալերգիկ ֆոնով հազ, ասթմաներ՝ և ալերգիկ, և ինֆեկցիոն գերիշխումով, բրոնխոէկտատիկ հիվանդություն, մուկովիսցիդոզ, մաշկային հիվանդություններ, օտիտներ, ատոպիկ դերմատիտ, նեյրոդերմիտ, էկզեմա, տոնզիլիտ, ֆարինգիտ և այլն:
Հալոթերապիան ցուցված է նաև հղիության ժամանակ, երբ թթվածնի պակասի դեպքում այլ բուժումներ չեն կարող արվել: Բայց պետք է խորհրդակցել գինեկոլոգի հետ, ստուգել երիկամները:
Հակացուցումներն են՝ սիրտ-անոթային անբավարարությունները բարձր կարգի /առաջին Ա և առաջին Բ-ի ժամանակ ցուցված է/, սուր երիկամային բորբոքում, թոքախտ, տոքսիկ զոբ / հիպոթիրեոզի ժամանակ ցուցված է, որովհետև լավանում է արյան շրջանառությունը,միկրոցիրկուլացիան/:
Բոլոր սուր վիճակները՝ OРЗ, ОРВИ, բարձր ջերմություն:
Չարորակ նորագոյացություններ... /կիստան, միոման չեն մտնում հակացուցումների մեջ/:
1. Галотерапия (1 сеанс)
- Ребенок (до 15 лет включительно) 2500 3000
- Взрослый 3500 4000
- Пенсионеры, инвалиды, студенты 2500 3000
* Дети до 7 лет посещают сеансы галотерапии только в сопровождении взрослых (взрослый - бесплатно) 2500 3000
- 1 взр + 2 детей 4000 4800
- 1 взр + 3 детей 5500 6600
- 2 взр + 1 реб. 5000 6000
- 2 взр + 2 реб. 6000 7200