Անցած դարի երկրորդ կեսին Գավրիիլ Իլիզարովը հայտնագործեց դիստրակցիոն օստեոգենեզի մեթոդը և գիտականորեն ապացուցեց, որ հյուսվածքները կարող են աճել մեխանիկական ձգման ազդեցության տակ: Այսօր նրա մեթոդը հայտնի է ամբողջ աշխարհում և օգտագործվում է օրթոպեդիկ շատ խնդիրներ լուծելիս: Իտալացիները, ովքեր առաջինն արևմտյան աշխարհում տեղեկացան Իլիզարովի մեթոդի մասին և տարածեցին ամբողջ աշխարհով, Իլիզարովին անվանում էին «Օրթոպեդիայի Միքելանջելո»` համեմատելով հանճարեղ մարդուն հանճարեղ քանդակագործի հետ: Էսթետիկ ցուցումներով ստորին վերջույթների երկարացման սկզբունքները շատ հարցերում համընկնում է Իլիզարովի մեթոդին, սակայն կան որոշակի տեխնիկական և հոգեբանական տարբերություններ:
Ես բախտ եմ ունեցել գրեթե ինը տարի աշխատել Կուրգանում հանճարեղ Գ. Իլիզարովի անմիջական ղեկավարությամբ: Ունեմ նաև աշխատանքային փորձ ԱՄՆ-ում և Դանիայում, իսկ 2000 թ.-ից հիմնադրել և ղեկավարոմ եմ վերջույթների վերակառուցման և երկարացման կենտրոնը Երևանում:
Տարբեր կլինիկաներ կատարում են վերջույթների երկարացում էսթետիկ ցուցումներով: Առաջարկ-վում են տարբեր մեթոդներ` սկսած Իլիզարովի դասական մեթոդից մինչ գերժամանակակից ինտրամեդուլյար տելեսկոպիկ ձողերի կիրառում, որոնք երկարում են ինքնաբերաբար: Բոլոր այդ մեթոդներն ունեն իրենց առավելություններն ու թերությունները: Որպեսզի հնարավոր բարդություն-ները հասցվեն նվազագույնի, ոտքերի ձևի ուղղման և/կամ հասակի ավելացման նպատակով մենք նախընտրում ենք կիրառել պրակտիկայում ամենավստահելի Իլիզարովի մոդիֆիկացված մեթոդը:
Մեր համբավի մասին են վկայում ավելի քան քսան երկրերից բազմաթիվ այցելուները, ովքեր ձեռք են բերել իրենց նախընտրած ոտքերի ձևը և/կամ ավելացրել իրենց հասակը:
Եթե ձեզ չի գոհացնում ձեր ոտքերի ձևը և հասակը, դիմեք մեզ: Մենք կօգնենք ձեզ կատարել ճիշտ ընտրություն:
Հարգանքով`
Արշակ Միրզոյան, բ.գ.. դոկտոր, պրոֆեսոր