ԱՏԱՄՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ
ՎԻՆԻՐՆԵՐ
Վինիրը («veneer»` թարգմանաբար նշանակում է «պաշտպանող ծածկույթ» կամ երեսպատում) բարակ շերտիկ է կամ թասակ, նախատեսված ատամի արտաքին մակերեսին ամրացնելու (ոչ լրիվ) կամ էլ ատամին անցկացնելու համար (ամբողջովին, կանխարգելելու համար ատամի քայքայումը): Ժամանակակից նյութերով պատրաստված այս կոսմետիկական երեսպատիչների «ծառայության ժամկետը բավականին երկարատև է: Վերականգնման այս մեթոդը շարունակում է բարձր պահանջարկ ունենալ` անցավ լինելու և կարճ ժամկետում առավելագույն էսթետիկ արդյունք ապահովելու հետևանքով: Վինիրները կարող են ծառայել մինչև տաս տարի: Նախքան մեթոդին դիմելը հարկ է նախապես լրովին բուժել ատամները:
Վինիրների օգտագործման ցուցումները.
Վինիրների առավելությունը.
Վինիրներն ըստ պատրաստման նյութերի լինում են կերամիկական և կոմպոզիտային:
Կոմպոզիտային վինիրները կարելի է ամրացնել երկու եղանակով:
Կերամիկական վինիրները պատրաստվում են բացառապես լաբորատոր մեթոդով: Ատամները նախապատրաստելուց հետո պատրաստվում է դրոշմաթասակը, որի հիման վրա` մշտական վինիրը (պացիենտին նախքան մշտականն ամրացվում է ժամանակավորը): Ի տարբերություն կոմպոզիտայինի, կերամիկական վինիրները հնարավորություն են տալիս ավելի շատ ատամներ վերականգնել, ավելի ամուր ու երկարատև են և երանգը չեն փոխում:
Եթե վինիրներին վերաբերող հարցեր են առաջացել, այցելեք «Արեգակ ստոմատոլոգիական կլինիկա` խորհրդատվության: Դուք կստանաք Ձեզ հետաքրքրող տեղեկատվությունը, անհրաժեշտության դեպքում բժշկի հետ կմշակվի բուժման պլան:
ԼՅՈՒՄԻՆԻՐՆԵՐ
Կերամիկական վինիրների առանձին տեսակն են լյումինիրները: Դրանք գերբարակ շերտեր են, որոնք պատրաստված են շատ ամուր կերամիկայից: Նման կոսմետիկական երեսպատիչները 0,2-0,3 մմ հաստություն ունեն: Կոսմետիկական երեսպատիչների այս տեսակը բավականին լայն պահանջարկ ունի, չնայած թանկարժեքությանը: Դա պայմանավորված է և էսթետիկ լավագույն արդյունքով և երկարատևությամբ: Լյումինիրները հնարավոր է ամրացնել ցանկացած մակերեսի, լինի այն պլոմբ, ատամնապսակ, կամ էլ դենտին: Ամրացվում են երկու այցի ընթացքում:
Լյումինիրների կիրառման ցուցումները.
Լյումինիրների առավելությունները.
ԿԵՐԱՄԻԿԱԿԱՆ ՆԵՐԴԻՐՆԵՐ
Հաճախ են վնասվում ատամնապսակները, կամ ընկնում են ատամնալիցքերը: Նման դեպքերում ատամները հնարավոր է վերականգնել ներդիրների օգնությամբ, որոնք ատամին երկրորդ կյանք կպարգևեն: Ներդիրիների օգնությամբ ատամը վերականգնելը երկար ժամանակ չի խլի:
Կլինիկան առաջարկում է ատամնային ներդիրների մի քանի տեսակ.
Կերամիկական ներդիրներ օգտագործվում են այն դեպքում, եթե քայքայվել է ատամի 1/3 մասը, բայց ատամը դեռ կա: Կերամիկական ներդիրը լիովին նմանակում է ատամի անատոմիական ձևին, հնարավորություն է տալիս գտնել ատամին համապատասխան գույնը, թքի և մանրէների ազդեցությամբ չի փոխում գույնը: Կերամիկական ներդիրը կայուն է նաև արտաքին գործոնների ազդեցության հանդեպ:
Կոմպոզիտային ներդիրները կառուցվածքով շատ նման են բնական ատամին, բաղկացած են անօրգանական նյութերի և հեղուկ սինթետիկ նյութի խառնուրդից: Այդպիսի ներդիրները հիանալի պլաստիկ հատկություն ունեն և բարձր էսթետիկ որակ: Կոմպոզիտային ներդիրների առավելություններն են. ամրությունը, ատամը վերականգնելու մեծ արդյունավետությունը, մանրամասն մշակելու հնարավորությունը և առավելագույն էսթետիկ արդյունքը:
Ցիրկոնիումի օքսիդից ներդիրները էսթետիկ ստոմատոլոգիայում ատամի վերականգնման վերջին նվաճումներից է, որոնց մեջ զուգակցվում է առանց մետաղի հիմքը և կերամիկական ծածկույթի նոր տեսակը, որը կատարյալ նմանակում է պացիենտի ատամի էմալի գույնը: Նման ներդիրի տեղադրումը ալերգիա չի հրահրում, ատամի դեպուլպացիա չի պահանջում, որը նշանակում է ատամի պահպանում: Ներդիրի պատրաստումը սովորաբար իրականացվում է երկու այցի ընթացքում:
ԿԾՎԱԾՔԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ
Օրթօդոնտիան զբաղվում է ատամնաշարի տարբեր տեսակների թերությունների, ատամնածնոտային համակարգի անկանոնությունների շտկումով (ինչպես բնածին, այնպես էլ ձեռքբերովի): Այն բարդ գիտություն լինելով հանդերձ, իր մեջ զուգակցում է արվեստը, երկրաչափությունը, ֆիզիկան և, նույնիսկ, ճարտարապետությունը:
Օրթօդոնտիայի օգնությամբ մարդը գեղեցիկ ժպիտ է ձեռք բերում: Այն բարձրացնում է ինքնագնահատականը, բացառում բարդույթները: Լավանում է նաև կյանքի որակը: Օրթօդոնտիան զբաղվում է կծվածքի հետ կապված անկանոնությունների բուժմամբ և կանխարգելմամբ:
Կծվածքը վերին և ստորին ծնոտների ատամնաշարի որոշակի համահարաբերակցությունն է: Գոյություն ունեն կծվածքի ֆիզիոլոգիական և ախտաբանական ձևերը:
Նախկինում կար կարծիք, որ օրթօդոնտիան միայն երեխաների և դեռահասների ատամների շտկման համար է: Օրթօդոնտի օգնությանն են դիմում նաև մեծահասակները, նույնիսկ` տարեցները, ում մոտ կծվածքը վաղուց արդեն ձևավորված է:
Հասուն տարիքում, որպես կանոն, արդեն կան ոչ ճիշտ կծվածքի այս կամ այն հետևանքները, այդ պատճառով այս պարագայում պետք է կանխարգել կամ բուժել բարդությունները:
Օրթօդոնտիկ բուժումը հնարավոր է, երբեմն` անհրաժեշտ է, պրոթեզավորումից առաջ: Ատամնաշարի դիրքը շտկելուց հետո պրոթեզն ավելի երկար է ծառայում, քանի որ ծամողական ծանրաբեռնվածությունը հավասարաչափ և ճիշտ է տեղաբաշխվում: Մի շարք դեպքերում առանց նախնական օրթօդոնտիկ նախապատրաստության պրոթեզավորում կատարելն անհնար է լինում:
Երրորդ սերնդի նոր TRIOS®-ը Արեգակ ստոմատոլոգիայի և իմպլանտոլոգիայի կենտրոնում
Med-ArmTours թիմը ծառայություններն առաջարկում է բուժհաստատություններում գործող նույն գնացուցակով, ներառելով հետևյալ օժանդակ ծառայություններն` առանց լրացուցիչ վճարի.
1. առ-ցանց կապ,
2. խորհրդատվություն,
3. նախապես ընդունելության գրանցում բժշկի մոտ կլինիկայում,
4. հանդիպում բժշկի հետ կինիկայում,
5. անհրաժեշտության դեպքում ուղեկցի տրամադրում:
Լրացուցիչ վճարովի ծառայություններ.
1. թարգմանիչ:
ԳՆԱՑՈՒՑԱԿ
Ամբողջական ցիրկոնե միավոր (վինիր). 125.000 ՀՀ դրամ
Ատամնային ներդիրներ. 80.000-140.000 ՀՀ դրամ
Ատամի վերականգնում կոմպոզիտներով. 40.000 ՀՀ դրամ
Օրթոդօնտիա. 450.000-500.000 ՀՀ դրամ