«Արեգակ» կլինիկան մատուցում է ստոմատոլոգիական ծառայություններ, որոնք ներառում են ատամների կանխարգելիչ խնամք, ախտորոշում, պարօդոնտոլոգիա, թերապևտիկ, օրթոպեդիկ և վիրաբուժական ստոմատոլոգիա, օրթոդոնտիա, իմպլանտոլոգիա, մանկական ստոմատոլոգիա:
Կլինիկայում ախտորոշումն իրականացվում է հինգերորդ սերնդի JMorita կոնճառագայթային տոմոգրաֆի օգնությամբ, որը ռենտգեն-ախտորոշիչ այլ մեթոդների համեմատ անվիճելի առավելություններ ունի:
Կարևորելով ճշգրիտ ախտորոշումը` կլինիկան ձեռք է բերել գերմանական Leica մակնիշի մանրադիտակ, որի առկայությունը նվազագույնի է հասցնում բժշկի սխալվելու ռիսկը, ինչն իր հերթին երաշխավորում է բուժման առավել արդյունավետություն:
Կլինիկայում գործում է հինգերորդ սերնդի Waterlase iPlus նորագույն ատամնաբուժական լազերը: Լազերի կիրառումն ապահովում է կազմակերպել անձայն, անցավ բուժում` բացառելով նաև շփումը, ինչը վերացնում է հեպատիտով և ՁԻԱՀ-ով վարակվելու հավանականությունը:
«Արեգակ» կլինիկայում իրականացվում է ժամանակակից թվային ստոմատոլոգիային համապատասխանող բոլոր ծառայությունները, որոնք ապահովում են կատարյալ և ճշգրիտ արդյունք.
Իմպլանտոլոգիայի արդյունավետության երաշխիքներից է MGUIDE իմպլանտավորման վիրտուալ պլանավորման հրահանգավորվող համակարգը, որն իրական դեպքը վերարտադրում է վիրտուալ միջավայրում և հնարավոր է դարձնում երկչափ ու եռաչափ վիզուալիզացիան իրական ժամանակում: