«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ստեղծվել է 2005 թ.: Կլինիկայի առաջին քայլը քարափշրման սարք ձեռք բերելն էր: Հայաստանն այն քիչ երկրներից էր, որտեղ 1980-ին արդեն միզաքարային բուժման գործընթացում «հեղափոխություն» էր տեղի ունեցել և կտրվածքով վիրահատությունից կտրուկ անցում էր կատարվել ոչ ինվազիվ քարափշրման, որի պարագայում պացիենտը մեկ ժամից կարող էր տուն գնալ:
Այդ տարիներին Խորհրդային Միությունում 2- 3 նման սարքավորում կար, և դրանցից մեկը Հայաստանում էր: Շատերը Ռուսաստանից, Վրաստանից և այլ երկրներից` իմանալով, որ առանց վիրահատության կարող են ազատվել քարերից, գալիս էին բուժվելու Հայաստանում, ինչը մեծ կլինիկական փորձ ապահովեց մասնագետներին:
Կլինիկայի տեղծման պահից կենտրոնը որդեգրել է ժամանակակից ուրոլոգիայի կիրառումը, ինչի արդյունքում մասնագիտական հմտությամբ և տեխնիկական հագեցվածությամբ համապատասխանաում է միջազգային չափանիշներին:
Ուրոլոգիական կլինիկան համալրված է որակյալ մասնագետ բժիշկներով եւ միջին օղակի աշխատակիցներով, որոնցից շատերն ունեն միջազգային մակարդակի գործնական աշխատանքի փորձ: Կլինիկայում է գործում Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ ուրոլոգիայի ամբիոնը գործում է: Մեր կլինիկայում երիտասարդ բժիշկ-ուրոլոգները ստանում են շարունակական մասնագիտական կրթություն և բարձր տեխնոլոգիաներով նորագույն մեթոդների կիրառմամբ կլինիկական փորձի հիման վրա հարստացնում են իրենց գիտելիքները: Կլինիկան հետևողական է թիմային առաջընթացն իրականացնել առողջ և ջերմ մթնոլորտում: Իր գործունեության ամբողջ ընթացքում միշտ հաջողվել է քայլ առաջ գնալ ո՛չ միայն հայաստանյան, այլև արտերկրի մի շարք կլինիկաներից:
Ուրոլոգիայի բաժանմունքում դիստանցիոն քարափշրման սարքից զատ ձեռք է բերվել նաև ժամանակին Հայաստանում առաջին կոնտակտային քարափշրման լազերային սարքը, որը հնարավորություն է տալիս լազերային ճառագայթի օգնությամբ` էնդոսկոպիկ մեթոդով, քարն անմիջապես փոշիացնել:
Ներկայում կլինիկայի մասնագետները կիրառում են նաև Շտորց Մեդիքլ շվեցարական ընկերության արտադրության ամենաժամանակակից սարքը, որի պարագայում հիվանդը չի ենթարկվում ընդհանուր կամ տեղային անէսթեզիայի: Այսինքն, քարափշրումն իրականացվում է ներքին ընդունման ցավազրկողների ազդեցության տակ, իսկ բուժական միջամտությունն ավարտելուց մեկ ժամ անց հիվանդը կարող է տուն գնալ:
Ծառայությունն արդիականացնելու հաջորդ փուլում կլինիկան համալրվեց քարափշրման համար նախատեսված էնդոսկոպիկ գործիքներով: Ֆիբրոուրետրոռենոսկոպ կոչվող գործիքը թույլ է տալիս `միզապարկից մտնելով, հասնել երիկամ և այնտեղից հեռացնել փոքր քարերը: Բաց վիրահատություններին փոխարինեցին ներմաշկային անցքերի օգնությամբ մեծ քարերի հեռացումը: Այժմ ուրոլոգիական կլինիկան հագեցած է առաջատար արտադրողների առավել առաջադեմ բժշկական ախտորոշիչ և բուժական սարքավորումներով, այդ թվում` KARL STORZ լապարոսկոպիկ հավաքածուով:
Ուրոլոգիական հիվանդների հետազոտությունները, ուրոլոգիական հիվանդությունների ախտորոշումն ու բուժումն ընդգրկում է ուրոլոգիական պրոֆիլի բուժօգնության ամբողջ ծավալը` լաբորատոր-գործիքային հետազոտություններ, ինվազիվ և ոչ ինվազիվ վիրաբուժական միջամտություններ, միզասեռական համակարգի արմատական և վերականգնողական վիրահատություններ:
Ներկայում.
Ներկայում ուրոլոգիական բաժանմունքում բաց վիրահատություններ կատարվում են 5 տոկոսից պակաս դեպքերում, 95 տոկոս դեպքում քարը փշրվում կամ հեռացվում է էնդոսկոպիկ մեթոդով: Դա միջազգային բարձր չափանիշներին համապատասխանող առավելագույն թիվն է: Միզաքարային հիվանդության բուժման տվյալներով կենտրոնը չի զիջում աշխարհի լավագույն կլինիկաներին, դա հաստատվեց նաև Եվրոպական ասոցիացիայի Մյունխենում անցկացված համաժողովում մեր ներկայացրած տվյալները:
Հիմնական առաջնահերթությունը, ինչով ուղղորդվում է կենտրոնի ղեկավարությունը, ուրոլոգիական կլինիկայի աշխատակիցների կողմից` հստակ ցուցումներով, բարձր որակի և նվազագույն վնասումներով, հնարավորինս անվտանգ բուժօգնության տրամադրումն է :
«Իզմիրլյան» ԲԿ ուրոլոգիական կլինիկան համագործակցում է հանրապետության բոլոր, ինչպես նաև Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի, ԱՄՆ-ի հայտնի ուրոլոգիական կլինիկաների և բարերար Կարո Դերձակյանի կլինիկայի հետ:
Քարափշրում լիտոտրիպտորի միջոցով (մինչև 4.000 հարված) ( անալգեզիայով) | 170,000 |
Կրկնակի քարափշրում | 100,000 |
Քարափշրում լիտոտրիպտորի միջոցով մինչև 18 տարեկան (անալգեզիայով ) | 100,000 |
Երիկամի քարերի հեռացում բաց եղանակով` ավազան-միզածորանային սեգմենտի կոռեկցիայով (զուգորդված անզգայացումով) | 470,000 |
Միզաքարային հիվանդության բարդ դեպքեր (սենդվիչ-թերապիա), հեռահար քարափշրում և պերկուտան, ՈՒՌՍ (զուգորդված անզգայացումով) | 1,130,000 |
Միզածորանի քարերի հեռացում բաց եղանակով (զուգորդված անզգայացումով) | 330,000 |
Բաժանմունքներում -կոնսերվատիվ բուժում ստացիոնարում յուրաքանչյուր օրվա համար 20,000
Վերակենդանացման բաժանմունքում յուրաքանչյուր օրվա համար 30,000