Ներկայում կլինիկան բազմապրոֆիլ վիրաբուժական կենտրոն է` հագեցած ժամանակակից բժշկական տեխնիկայով, փորձառու և բարձր որակավորում ունեցող մասնագետներով: Հագեցած լինելով գիտության վերջին խոսքով, ըստ արդի գիտական նվաճումների կիրառման և բուժման արդյունավետության, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը Հայաստանում առաջատարներից է:
Կենտրոնում իրականացվում են մինիմալ ինվազիվ վիրահատություններ, լազերային բուժում, երիկամների քարերի հեռահար քարափշրում, կոլոպրոկտոլոգիայի ոլորտի ամբողջ հետազոտական և բուժական սպեկտորը, իսկ օրթոպեդիայի և վնասվածքաբանության բնագավառում այսօր առաջատարն է:
Կլինիկայում գործող ուրոլոգիական բաժանմունքում, որտեղ աշխատում են Հայաստանի առաջատար մասնագետներ, բուժումներն իրականացվում են միջազգային չափանիշներին համարժեք ժամանակակից մեթոդներով:
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում գործում են նաև քիթ-կոկորդ-ականջաբանության, պլաստիկ և դիմածնոտային վիրաբուժության, ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության, Էնդոսկոպիկ և ռեկոնստրուկտիվ գինեկոլոգիայի բաժանմունքները, ինչպես նաև նորաբաց սրտային, անոթային, կրծքային և ռոբոտային վիրաբուժության բաժանմունքները: