Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի և ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ կազմակերպված Մանկական բժիշկների 5-րդ ազգային կոնֆերանսը համախմբել է ավելի քան 350 մանկական բժիշկների Հայաստանի բոլոր մարզերից և Լեռնային Ղարաբաղից:
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը համառոտ ներկայացրեց ծրագրային մի շարք մոտեցումներ։ Իր զեկույցում նա շեշտեց բժիշկների մասնագիտական հմտությունների և գիտելիքների բարձրացման կարևորությունը, ինչպես նաև պարտավորվեց ճանապարհներ գտնել դրա դիմաց արժանվույնս գնահատելու բժիշների կատարած աշխատանքը։
Կոնֆերանցին ներկայացվել են ընդհանուր մանկաբուժության, մանկական էնդոկրինոլոգիայի, ուռուցքաբանության և մանկական վիրաբուժության արդիական հարցերին նվիրված դասախոսություններ ու զեկույցներ, ուշագրավ կլինիկական դեպքեր:
Դասախոսություններով հանդես են եկել Շվեյցարիայից, Ռուսաստանից և Վրաստանից հատուկ այդ նպատակով ժամանած ճանաչված պրոֆեսորները: