Շենգավիթի բժշկական կենտրոն
Ծառայությունները
1. Արտամարմնային բեղմնավորում
Արտամարմնային բեղմնավորմամբ անպտղության բուժման տարբեր տեսակներ կան. Սովորական, որն արվում է այն դեպքում, երբ ամուսնու սերմը բավարար վիճակում է և խնդիրները մեծ մասամբ կնոջ հետ են կապված, մյուսը բարդ տեսակն է, երբ անպտղության պատճառն անհայտ է և բուժումն էլ անց է կացվում ավելի բարդ տեխնոլոգիայով: Դրա ժամանակ արվում է սերմնաբջջի ինտրացիտոպլազմատիկ ներարկում ձվաբջջի մեջ: Արտամարմնային բեղմնավորման իրականացման մեթոդներն են փոխնակ մայրության, դոնորական ձվաբջջի և դոնորական սերմի կիրառումը:
2. Սաղմի, ձվաբջջի և սերմնահեղուկի սառեցում
Սառեցումը կատարվում է ամենաժամանակակից մեթոդներով:
3. Աչքի միկրովիրաբուժություն և լազերային վիրաբուժություն
Շենգավիթի տեսողության լազերային կորեկցիայի կենտրոնում կատարվում են գրեթե բոլոր տեսակի ակնաբուժական վիրահատությունները:
..................................................................................................................................................
Արտամարմնային բեղմնավորում
Այսօր Հայաստանում թույլ է տրվում դոնորական ձվաբջջի, սերմնաբջջի և փոխնակ մայրերի օգտագործումը, մինչդեռ կան շատ երկրներ, նաև եվրոպական, որտեղ դա արգելված է:
Այդ զույգերը կարող են կենտրոնում ստանալ անհրաժեշտ ծառայությունները: Կա միայն մեկ սահմանափակում՝Հայաստանի հանրապետության օրենքով արգելվում է այլ ազգի ներկայացուցչին տրամադրել հայազգի փոխնակ մայրեր և դոնորներ: Նման դեպքերում դրսից եկողը իր հետ կարող է բերել փոխնակ մայր կան դոնոր և նոր միայն օգտվի ծառայություններից:
Եթե դրսից եկած պացիենտն ունի Հայաստանի քաղաքացիություն, ապա օգտվում է այստեղի դոնորներից և փոխնակ մայրերից:
Արտամարմնային բեղմնավորումը տարբեր է՝ կախված զույգերի մոտ առկա խնդիրներից: Այն դեպքում, երբ ամուսնու սերմը բավարար վիճակում է և խնդիրները մեծ մասամբ կնոջ հետ են կապված, բուժումը սովորական տարբերակով է արվում, իսկ երբ անպտղության պատճառն անհայտ է՝ բուժումն անց է կացվում ավելի բարդ տեխնոլոգիայով և իքսի տարբերակով, որի ժամանակ արվում է սերմնաբջջի ինտրացիտոպլազմատիկ ներարկում ձվաբջջի մեջ: Արտամարմնային բեղմնավորման մեթոդներն են սուրագատ՝ փոխնակ մայրության, դոնորական ձվաբջջի և դոնորական սերմի կիրառումը:
Արտամարմնային բեղմնավորումը, բնականաբար, միշտ մարմնից դուրս է իրականացվում: Բեղմնավորված սաղմը երրորդ կամ հինգերորդ օրը միայն տեղափոխվում է կնոջ կամ փոխնակ մոր օրգանիզմ:
Բոլոր անպտուղ զույգերի համար հետազոտությունները հիմնականում նույնն են. կնոջ և տղամարդու հորմոնալ ֆոների հետազոտություն, ինֆեկցիոն հիվանդությունների, արյան մակարդելիության, հակամարմինների, փոքր կոնքի օրգանների, կրծքագեղձերի, վահանագեղձի ուլտրաձայնային հետազոտություններ, նաև ստանդարտ հետազոտություններ, որոնք արվում են բոլոր վիրահատություններից առաջ՝ ռեզուս խումբը, արյան ընդհանուր և բիոքիմիական անալիզ և այլն: Եթե կա որևէ սոմատիկ հիվանդություն, ապա արվում են նաև լրացուցիչ հետազոտություններ:
Պրոցեսի տևողությունը 2-3 ամիս է, կախված հետազոտությունների ժամանակ հայտնաբերված խնդիրներից: Եթե խնդիրներ չկան, մինչև սաղմի տեղադրումը տևում է երկու ամիս:
Արտամարմնային բեղմնավորման ժամանակ ձվարանների խթանման տարբեր կանոնակարգեր՝ պրոտոկոլներ կան՝ կարճ և երկար: Երկարը տևում է մոտ 20 օր, կարճը՝ մոտ 11-12 օր: Դա արտամարմնային բեղմնավորման ընդհանուր պրոցեսն է, մինչև սաղմի տեղադրումը: Տևողության ընտությունը կախված է կնոջ առանձնահատկություններից: Բժիշկը, հաշվի է առնում կնոջ տարիքը, պատմությունը, անպտղության պատճառը: Մեկ ամիս էլ պահանջվում է հետազոտությունների համար, եթե դրանց ընթացքում խնդիրներ են հայտնաբերվում, նայած թե ինչպիսին են, ժամանակը երկարում է: Հնարավոր է վիրահատական միջամտության անհրաժեշտություն լինի մինչ բեղմնավորումը: Եթե լայնածավալ միջամտություն է, ավելի երկար ժամանակ է պահանջվում ապաքինման համար մինչև հիմնական պրոցեսը: Եթե փոքր ծավալով է՝ մինիմում մեկ ամիս:
Երբեմն բեղմնավորումն առանց խթանման է արվում՝ առանց դեղորայքի՝ մի ֆոլիկուլի վրա. հենց բնական ցիկլի ընթացքում:
Եթե հետազոտությունները լրիվ արված են և արդեն սաղմը տեղադրված է, հղին որոշ ժամանակ՝ մինչև 12-13 շաբաթը ցանկալի է, որ մնա ռեպրոդուկտոլոգի հսկողության տակ:
12 շաբաթ անց, երբ արդեն հանվում է դեղորայքը, հղին դառնում է սովորական հղի և կարող է կանգնել հաշվառման և ծննդաբերել: Արտամարմնային բեղմնավորումը կեսարյան հատման ցուցում չէ: Եթե միաժամանակ կան այլ ցուցումներ կեսարյան հատման համար, միայն դա կարող է պատճառ լինել վիրահատական միջամտության:
Արտամարմնային բեղմնավորմամբ կանանց մեծ մասը ծննդաբերում է բնական ճանապարհով:
Արտամարմնային բեղմնավորմամբ զբաղվող բժիշկները սովորաբար կամ հղիությունն են վարում, կամ մանկաբարձությունը: Բայց կենտրոնում կան բացառիկ մասնագետներ, ովքեր երկուսի ընթացքն էլ վարում են, և կնոջը հսկում սկզբից մինչև վերջ:
Արդեն սկսում է գործել ժամանակակից մեթոդներից ևս մեկը, որը վաղուց արվում է դրսի երկրներում: Կենտրոնը Հայաստանում առաջինն է դա կիրառելու: Դա պրեդինպլանտացիոն դիագնոստիկան է. Երբ հետազոտվում են դեռ մոր որովայնի խոռոչ չտեղադրված էմբրիոնի քրոմոսոմները: Դա շատ կարևոր է հատկապես մեծ տարիքի կանանց մոտ, քանի որ ընտրվում են առողջ էմբրիոնները և նոր տեղադրվում: Երաշխիք է տրվում, որ այդ երեխան առողջ է:
Կենտրոնում շուտով սկսելու են կարևոր հետազոտություն անել՝ պարբերական հիվանդների մոտ սաղմի գենային հետազոտություն՝ նախապես պարզելու համար, թե էմբրիոնն ունի արդյոք այդ հիվանդության գեները:
Տեխնիկական հագեցվածությունը
Արտամարմնային բեղմնավորման համար շատ կարևոր է լաբորատորիայի տեխնիկական հագեցվածությունը: Եվ կենտրոնի լաբորատորիան հագեցված է ամենաժամանակակից տեխնիկայով, որի շնորհիվ հնարավոր է դարձել կիրառել ամենակատարելագործված մեթոդներից է մեկը՝ իմսի մեթոդը: Դա թույլ է տալիս հատուկ մանրադիտակով և հատուկ տեխնիկական հագեցվածություն ունեցող լաբորատորիայում ընտրել մորֆոլոգիապես առողջ սերմնաբջիջներ: իմսին՝ արդեն նշված ինտրացիտոպլազմատիկ ներարկման՝ իքսիի տարբերակներից մեկն է: Եթե արվում է իքսի, արվում է նաև իմսի և ներարկվում են արդեն ընտրված առողջ սերմնաբջիջները:
Քանի որ պահանջվում է նաև բարձր որակի ուլտրաձայնային հետազոտություն. արտամարմնային բեղմնավորում կատարող բժիշկներն անպայման միաժամանակ ունեն ուլտրաձայնային բժշկի մասնագիտացում և ինքնուրույն կատարում են ուլտրաձայնային հետազոտություն, հետևում ֆոլիկուլների աճին:
Սաղմի, ձվաբջջի և սերմնահեղուկի սառեցման ծառայություն
Սառեցումը կատարվում է ամենաժամանակակից մեթոդներով: Կան տարբեր մեթոդներ, բայց ամենաժամանակակիցը և ամենաէֆեկտիվը վետրիֆիկացիայի մեթոդն է :
Համագործակցությունները
Բաժինը մասնակցում է աշխարհում անցկացվող ռեպրոդուկտոլոգիային վերաբերվող գրեթե բոլոր կոնֆերանսներին: Կա տրադիցիա, որ երբ տարին մեկ անգամ՝ հունվարին, լինում է եվրոպական ռեպրոդուկտոլոգների ասոցիացիայի կոնֆերանսը տարբեր քաղաքներում, կոնֆերանսին բաժինը մասնակցում է ողջ կազմով: Մյուս կոնֆերանսներին մասնակցում է մեկ կամ երկու բժիշկ և տեղեկատվություն բերում մյուսների համար:
Հաճախ հյուրեր են լինում ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Եվրոպայից:
Սերտ կապեր կան հիվանդանոցի տարածքում գտնվող մի կազմակերպության հետ, որը զբաղվում է փոխնակ մայրերի, ձվաբջջի և սերմնաբջջի դոնորներ փնտրելով, ունի ստվար կատալոգ: Եթե զույգը դիմում է այս կամ այն մեթոդի կիրառման համար, ուղղորդվում է դեպի այդ կազմակերպություն, և այդ հարցը շատ հեշտ լուծում է ստանում:
Բաժանմունքը զբաղվում է նաև գիտական հետազոտություններով: Կատարվել է խոշոր հետազոտություն Կարինե Էդուարդովնայի կողմից 2010-2015 թ-երին հայ զույգերի առանձնահատկություններին վերաբերող:
Աչքի միկրովիրաբուժություն և լազերային վիրաբուժություն
Ծառայություններ
1Տեսողության լազերային կորեկցիա կարճատեսության, հեռատեսության և աստիգմատիզմի դեպքում Femto lasik /Super Lasik, /Zeiss Mel 80, Ziemer Cristal Line //:
2.Ներակնային ֆակիկ ոսպնյակների իմպլանտացիա /STAAR ICL. Շվեյցարիա/ բարձր աստիճանի ամետրոպիաների կորեկցիայի նպատակով:
3.Կերատոկոնուսի կոմպլեքս բուժում: Crosslinking, Keraring ինտրաստոմալ սեգմենտների իմպլանտացիա ֆեմտոսեկունդային լազերի միջոցով, ինչպես նաև եղջերաթաղանթի փոխպատվաստում:
4.Կատարակտի հեռացում միկրոկոաքսիալ ֆակոէմուլսիֆիկացիա ուլտրաժամանակակից ֆակոէմուլսիֆիկատորով Infinity 3 /Alcon, ԱՄՆ/, պրեմիում ոսպնյակների իմպլանտացիայով ./տորիկ և մուլտիֆոկալ/ աստիգմատիզմի և տարիքային հեռատեսության կորեկցիայի նպատակով:
5.Գլաուկոմայի վիրաբուժություն լազերների միջոցով. /YAG իրիդէկտոմիա, տրաբեկոիլոպլաստիկա/, սինուստրաբեկուլէկտոմիա, չթափանցող խորը սկլերէկտոմիա, ինչպես նաև պրեմիում դասի Ex-PRESS glaucoma device /Alcon ԱՄՆ/ շունտերի իմպլանտացիա:
6.Ցանցաթաղանթի ֆոտոլազերկոագուլյացիա ցանցաթաղանթի պերիֆերիկ դեգեներացիաների, դիաբետիկ անգիորետինոպաթիայի և այլ հիվանդությունների դեպքում ուլտրաժամանակակից լազերի միջոցով /Zeiss Visulas,Գերմանիա/
7.Աչքի օկուլոպլաստիկ վիրահատություններ պտոզի, կոպերի արտաշրջման և ներշրջման դեպքում, դակրիոցիստորինոստոմիա, բոտուլոտոքսինի ներարկումներ և այլն:
8.բորբոքային և դեգեներատիվ հիվանդությունների բուժումը բլեֆարիտի, կերատիտի, կոնյուկտիվիտի և ուվեիտի դեպքում:
9.Չոր աչքի համախտանիշի ժամանակակից հետազոտություն և բուժում:
10.Երեխաների և դեռահասների բուժում կարճատեսության, հեռատեսության, աստիգմատիզմի, շլության և այլ դեպքերում:
11.Տեսողության կոնտակտային կորեկցիա պրեմիում դասի կոնտակտային օպտիկական ոսպնյակների Air Optix /Alcon, ԱՄՆ/ միջոցով:
Շենգավիթի տեսողության լազերային վերականգնման՝ կորեկցիայի կենտրոնում կատարվում են գրեթե բոլոր տեսակի ակնաբուժական վիրահատությունները և համապատասխան բուժումները:
Դրանք են՝ կարճատեսության, հեռատեսության, աստիգմատիզմի բուժում լազերային միջամտությամբ, կատարակտայի, գլաուկոմայի և կերատոկոնուսի բուժում տարբեր ժամանակակից մեթոդներով, ներակնային ոսպնյակների օգտագործում տարբեր ցուցումներով, կոպերի էսթետիկ վիրահատություններ:
Տեսողության լազերային վերականգնման համար կենտրոնն ունի ամենաժամանակակից լազերները՝ Հայաստանում միակ ցեիսէֆցիներ ֆիրմաների լազերները, որոնք թույլ են տալիս կատարել լազերային կորեկցիա ամենաժամանակակից մեթոդով, Femto Lazik եղանակով: Այս մեթոդը՝ ի տարբերություն մյուս մեթոդների, ամենաապահովն է, միջամտությունն արվում է երկու լազերով՝ առանց դանակի և, բնականաբար, առանց կտրվածքի: Պացիենտները շատ արագ ապաքինվում են և գնում տուն առանց կլինիկայում մնալու: Երկու աչքերն էլ վիրահատվում են և երկրորդ օրվանից պացիենտը կարող է՝ 100 տոկոսանոց տեսողությամբ, արդեն անցնել աշխատանքի:
Բուժման ամբողջ ընթացքը տևում է երեք օր: Պետք է ընդամենը մեկ օր շուտ գհետազոտությունների: Եվ կենտրոնում առկա դիագնոստիկ բարդ սարքերով կատարվում են էֆեկտիվ հետազոտություններ, որոնք տևում են մոտ մեկ ժամ: Իհարկե, կան նաև ավելի մակերեսային հետազոտություններ՝ 10-15 րոպե տևողությամբ:
Դրանից արդեն պարզ է դառնում, թե ինչ բուժում կարելի է անցկացնել: Եթե հակացուցում չկա և կարելի է լազեր անել, հաջորդ օրն արվում է վիրահատությունը, որի տևողությունը մոտ 10 րոպե է: Երրորդ օրը հիվանդը մեկ անգամ էլ է ստուգվում կենտրոնում: Ցուցումներն են՝ կարճատեսությունը, հեռատեսությունը և աստիգմատիզմը:
Կատարակտայի և գլաուկոմայի բուժումը կենտրոնում իրականացվում է ամենաժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ: Գլաուկոմայի համար սկզբում մեծ մասամբ օգտագործվում են տարբեր տեսակի ներակնային աչքի կաթիլներ, եթե էֆեկտիվ չէ, նոր միայն արվում է լազերային բուժում: Երկու տեսակի լազեր կա, երկուսն էլ շատ էֆեկտիվ են:
Բայց եթե դա էլ էֆեկտիվ չէ, արդեն վիրահատություն է արվում: մոտ 4-5 տեսակի վիրահատություններ կան: Կիրառվում են բոլոր տեսակի ամենաժամանակակից ոսպնյակները, շունտերը, որոնք այսօր կան աշխարհում: Ամենալավը ողջ աշխարհում Alcon ֆիրմայի աչքի ստենդներն են, որոնք կոչվում են Ex-PRESS glaucoma device: Հայաստանում առաջինը այն դրվել է այս կենտրոնում և այժմ էլ վիրահատությունների մեծ մասը այստեղ է արվում:
Արվում են նաև մանկական հետազոտություններ, ակնոցների, վարժությունների նշանակումներ և այլն:
Էսթետիկ վիրահատությունները՝ օկուլոպլաստիկան ./ բլեֆարոպլաստիկաներ, կոպերի պլաստիկա և այլն./ արվում են կոպերի դեֆորմացիայի, պտոզի՝ կոպերի իջեցման ժամանակ, պլաստիկայի համար՝ բոտուլոտոքսինի ներարկումներով,:
Անցկացվում է աչքերի և կոպերի բորբոքային դիագնոստիկա և բուժում: Մասնագետներ կան, ովքեր զբաղվում են կոնտակտային լինզաներով, այսինքն տեսողության կոնտակտային կարգավորմամբ:
Կերատոկոնուսի բուժումը կենտրոնում արվում է ամենաժամանակակից մեթոդներով և սարքերով: Քանի որ կերատոկոնուսը շատ տարածված է Հայաստանում, դրանով այստեղ զբաղվում են բավականին խորը կերպով: Դրա բուժման համար արդեն մեկ տարի է կիրառվում է Alcon Infinity 3 սարքը, դա աշխարհում ամենանորագույն սարքն է: Եվ, ի տարբերություն նախորդ սարքի, որի ժամանակ կտրվածք էր արվում, մտնում էին աչքի մեջ մոտ 3.2 մմ և երբեմն կար էր դրվում, հիմա դա 2 մմ է և ընդհանրապես կար չի դրվում: Բնական է, աչքն էլ շուտ լավանում է:
Հայստանում միայն այստեղ են կիրառվում հատուկ կերառինգեր, օղեր, որոնք լազերի միջոցով տեղադրվում են եղջրաթաղանթի մեջ: Եվ կերատոկոնուսով մարդն արդեն կարող է բարձր տեսողություն ստանալ: Կերատոկոնուսի բուժման համար արվում է պրոսլինգ հինգ՝ լազերին նման սարքով. Այդ կերպ կանգնեցվում է հիվանդությունը:
Ներակնային ոսպնյակներով հնարավոր է կարգավորվել տեսողության լուրջ խնդիրները: Բարձր կարճատեսության ժամանակ, երբ կա ասենք մոտ -20, և +20 հեռատեսություն, կարճատեսություն կամ աստիգմատիզմ, երբ լազերով այլևս հնարավոր չէ վիճակը կարգավորել և ամեն տեղ մերժում են որևէ միջամտություն կատարել, այս կենտրոնում առաջարկվում է նոր լուծում: Աչքի մեջ դրվում են հատուկ շվեյցարական STAAR ֆիրմայի կոնտակտային ներակնային ոսպնյակներ: Դրանք մեկ անգամ դրվում են և արդեն ամբողջ կյանքում 100 տոկոսանոց տեսողություն ապահովվում:
Գլաուկոմայի ժամանակ օգտագործվում են հատուկ շունտեր՝ Es-PRESS Alco ֆիրմայի:
Հաջողությամբ բուժման են ենթարկվում նաև տարբեր հիվանդությունների ժամանակ հատակի խնդիրները՝ մակուլոդեգեներացիա՝ տարիքային, դիաբետի ժամանակ հատակի հետ կապված փոփոխություններ, կարճատեսների մոտ պատռվածքներ: Այդ խնդիրներից մի մասի դեպքում լազերով շատ էֆեկտիվ կերպով պրոցեսը սահմանափակվում է:
Դիաբետի ժամանակ արվում են ներակնային հատուկ ներարկումներ, դրանով տեսողությունը պահպանվում է: Այսինքն, ցանցաթաղանթի ծավալն էլ է հսկողության տակ և դրական դինամիկայով:
Չոր աչքի սինդրոմով հիվանդների համար հատուկ սարքով և համապատասխան մասնագետի օգնությամբ դիագնոստիկ թեսթ է արվում, որով մեկ րոպեում ճշգրիտ ախտորոշում է դրվում՝ առկա է չոր աչք, թե՝ ոչ: Ինֆլամանդրայ կոչվող այդ սարքը կրկին Հայաստանում միայն մենք ունենք: Աչքի պաթոլոգիաների բուժումը հիմնականում 1-3 օր է տևում, բայց գլաուկոման ավելի երկար է վերականգնվում՝ 10 օր, կատարակտան՝ 4-6շաբաթ: Այդ ընթացքում լավ կլինի մարդը հսկողության տակ գտնվի բժշկի կողմից:
Ակնաբուժական վիրահատություններն արվում են տեղային անզգայացմամբ՝ աչքի կաթիլներով: Միայն շատ զգայուն հիվանդները, իրենց ցանկությամբ կարող են ընդհանուր անզգայացմամբ վիրահատվել:
Վիրահատությունների հակացուցումները ծայրահեղ ծանր, չբուժված և հսկողության տակ չգտնվող դիաբետով, ուռուցքային, սիրտ-անոթային, գանգ-ուղեղային հիվանդություններն են:
Բոլոր դեպքերում անհատական մոտեցում է պետք, ծանոթանալ խնդրի հետ կոնկրետ դեպքում: Եթե հիվանդն ունի դիաբետ, ինֆարկտ, բայց բուժվում է համապատասխան մասնագետի մոտ, կարող է վիրահատությունը հետաձգվել մի տասը օր, մինչև իր մասնագետը դեղերի չափը ճշգրտի:
Տեխնիկական հագեցվածությունը
Լազերային կորեկցիան առաջ արվում էր լեյզիկ եղանակով՝ և լազերով, և կտրվածքով: Հիմա ձեռք են բերվել Zeiss և Ziemer ֆիրմայի երկու լազեր, երբ կտրվածք չի արվում, 99 տոկոս էֆեկտիվ է, բարդություններ գրեթե չկան:
Արդեն երեք տարի է օգտագործվում են STAAR ֆիրմայի բարձրորակ ներակնային ոսպնյակները: Դրանք թանկ են, բայց և երբեմն դա տեսողությունը կարգավորելու միակ տարբերակն է: Ակնոցները նման դեպքերում շատ են իջեցնում տեսողությունը, կոնտակտային լինզաները կոշտ են, դժվար է կրել, իսկ այստեղ կարող է -20-ը շատ արագ վիրահատվել և կարգավորվել: Սկզբում մի աչքն է արվում, մի քանի օրից մյուսը:
Հաջորդը Աերոգ ֆիրմայի Crosslinking սարքն է, որն այսօր համարվում է համաշխարհային մակարդակի ամենաապահովը, ամենալավը, ամենաառաջինը:
Ցանցաթաղանթի պաթոլոգիաների համար Դեցեյս ֆիրմայի լազեր է օգտագորվում, որն այսօր համարվում է լավագույններից: Կոնտակտային լինզաները ալգոն ֆիրմայի են և էֆեկտիվ: Դրանք շնչող լինզաներ են, օդ թափանցող լինզաներ, դրա համար մարդիկ շատ հեշտ են կրում:
Վերջին ձեռքբերումն այն է, որ կենտրոնը դարձել է գերմանական Ցեյիս օպտեկ ֆիրմայի ռեֆերենդ ցենտր, այսինքն նրանց գործընկեր: Այդ ֆիրման ունի ամենաբարձրորակ սարքավորումները. Օրինակ, նրանց լազերները լավագույնն են աշխարհում:
Համագործակցությունը հնարավորություն է տալիս կիրառել իրենց տեխնոլոգիաները շատ ավելի մատչելի, դրանք ոսպնյակներն են, լազերները: Այդ համագործակցության շնորհիվ կենտրոնում անցնում են հատուկ մասնագիտացում Ռեուսաստանից, ԱՄՆ-ից, և այլ տեղերից, նաև Հայաստանից ակնաբույժներ, ովքեր ստանում են միջազգային ուժ ունեցող սերտիֆիկատ, որը հաստատվում է Ցեյս օպտեկ ֆիրմայի տնօրենի և կենտրոնի կողմից:
Եվ որակավորման եկողները կուրսի ընթացքում կարող են ընտրել կատարակտայի վիրաբուժություն և լազերային կորեկցիա: Այսինք, միանգամից երկու ուղղություն:
Համագործակցություն կա նաև այլ ֆիրմաների հետ՝ ցեյս, ալգոն, զիմեր ֆիրմաների, հայկական լիկվոր ֆիրմայի հետ, որն ունի հետաքրքիր, փոխարինողը չունեցող աչքի կաթիլներ:
Լեյկա ֆիրմայից ձեռք են բերվում բարձրորակ, օպերացիոն միկրոսկոպներ:
Բացի դա կենտրոնում բոլորը ժամանակ առ ժամանակ ստանում են վերապատրաստումներ տարբեր կենտրոններում:
Համագործակցություն կա Մոսկվայի Շոլդորովի կլինիկայի, Գեն Հոլցի կլինիկայի հետ,
պրոֆեսոր Սալամատինի հետ, ում անունով կոչվում է Լատվիայի կլինիկան: Կենտրոնում օգտագործվում են նաև նրանց տեխնոլոգիաները:
Գիտական աշխատանքները շատ են կարևովրում կենտրոնում: Գրված հոդվածներն ուղարկվում են արտասահման: Ամեն բժիշկ իր մասնագիտական ուղղությամբ նաև գիտական աշխատանքով է զբաղվում:
Արտաշես Արտեմիչ