Կլինիկան հիմնադրվել է 2010 թ. ստոմատոլոգ, օրթոպեդ-իմպլանտոլոգ Դավիթ Հովհաննիսյանի կողմից:
Կլինիկայում աշխատում են ստոմատոլոգիական ոլորտի տարբեր մասնագետներ՝ իմպլանտոլոգ, թերապևտ, պարադոնտոլոգ, օրթոդոնտ: Տարիների ընթացքում, փորձառու մասնագետների և ժամանակակից հագեցվածության շնորհիվ, կլինիկան մեծ զարգացում է ապրել՝ բուժման մեջ ներառելով համաշխարհային ստոմատոլոգիայի նորամուծությունները:
Կլինիկայի նպատակն է առողջ և պիտանի ատամնաշարից զատ պացիենտին՝ հնարավորինս դյուրին և անցավ, պարգևել նաև գեղեցիկ ժպիտ: Բուժման համար օգտագործվում են միայն բարձրորակ նյութեր:
Կլինիկայում իրականացվում ստոմատոլոգիական ծառայությունների բոլոր ժամանակակից տեսակները.
1.ատամների իմպլանտացիա
2. ոսկրային պլաստիկա
2. կարիեսի բուժում
3. մանկական ստոմատոլոգիա
4. էսթետիկ ստոմատոլոգիա
Կլինիկան համագործակցում է տարբեր ըներությունների հետ.
Դիագնոստիկ կենտրոններ, որտեղ իրականացվում են բոլոր անհրաժեշտ հատազոտությունները. օրգանիզմի ընդհանուր (արյան կլինիկական հետազոտություններ) և ոսկրային հետազոտություններ (ռենտգեն հետազոտություն):
Հովակիմյան ատամնատեխնիկական լաբորատորիան լավագույն լաբորատորիաներից է, ունի փորձառու թիմ և օգտագործում է միայն խիստ փորձարկված ու վստահելի նյութեր: Կախված դեպքի բարդությունից, 10-20 օրվա ընթացքում պատրաստում է ցանկացած տեսակի ատամնաշար: Որպես դենտոլաբորատորիա ստուդիա, հնարավորություն է ընձեռում պացիենտներին այցելել լաբորատորիա, ստանալ ատամների գույնի որոշման և այլ ծառայություններ:
Ապահովագրական ընկերությունների հետ համակործակցելու շնորհիվ որոշ դեպքերում պացիենտի վճարումներն իրականացվում են այդ ընկերությունների կողմից:
Արտադրողներ: Լավագույն արդյունք ստանալու համար կլինիկան ձգտում է միշտ օգտագործել միայն ամենաառաջնակակարգ, ամենաորակյալ նյութերը: Օգտագործվող նյութերը ձեռք են բերվում միայն միջազգային լավագույն ընկերություններից, որոնք հիմնականում եվրոպական, ամերիկական արտադրության են: Ներմուծում ենք նաև Իսրայելի և Կորեայի լավագույն ընկերությունների արտադրանք: Իմպլանտների երկու համարանիշ ստանում ենք ՋԻ ԴԻ ՍԻ ընկերությունից, օգտագործում ենք նաև Ալֆոբիո և համաշխարհային ճանաչում ունեցող Նոբել Բա Վոքեր ընկերության իմպլանտներ, որոնք տրվում են սերիական համարը, տեսակը, բրենդը, չափը ներառող անձնագրով: Նոբել Բա Վոքեր ընկերությունը համագործակցում է գրեթե բոլոր զարգացող և զարգացած երկրներում, և պացիենտները հետագա որևէ խնդրի դեպքում կարող են դիմել նաև իրենց երկրում այդ ընկերության ծառայություններին: Ատամնալիցքերը հիմնականում ձեռք են բերվում գերմանական Վոլկո և ամերիկյան Կեո ընկերություններից: Համագործակցության համար կարևոր չափանիշ ենք համարում, որ ընկերություններն ունենան տասնյակ տարիների փորձ, գրավական է հասնել լավագույն արդյունքների` առանց բարդությունների: Ստոմատոլոգիական միջամտությունների ընթացքում երբեմն հարկ է լինում օգտագործել նաև արհեստական ոսկրեր, որի դեպքում կիրառում ենք միայն Գեյշտվիիս ընկերության ոսկրերը և իտալական Օստեովոլ ընկերության մեմբրանները:
Կլինիկայում կարևորվում է բժիշկների մշտական կատարելագործումը և յուրաքանչյուր բժիշկ տարին մի քանի անգամ արտերկրում (Ամերիկա, եվրոպական երկրներ) մասնակցում է տարբեր կոնֆերանսների, վեհաժողովների, ինչ շնորհիվ համաշխարհային բոլոր ձեռքբերումները ներդրվում են կլինիկայի աշխատանքներում: