Մանկական ստոմատոլոգիան ամենաբարդ ուղղություններից է՝ իր յուրահատկություններով և պացիենտի հետ մոտեցման առանձնահատկություններով:
Որպեսզի երեխան հետագայում ունենա առողջ և գեղեցիկ ատամներ, շատ կարևոր է կաթնատամների ճիշտ բուժումը:
Կլինիկայում երեխաների համար առկա է ցանկացած ստոմատոլոգիական ծառայություն: Այստեղ կարևորվում է նրանց հետ շփումը, վստահության մթնոլորտ ստեղծելը՝ խաղերի, զրույցների ձևով: Նրանց առաջարկվում է ատամների 7-8 գույն, և այդ ընտրությունը մանուկները հաճույքով են կատարում: Արդյունքում շատ երեխաներ հետագա այցելություններին գալիս են անգամ առանց ծնողների:
Med-ArmTours թիմը ծառայություններն առաջարկում է բուժհաստատություններում գործող նույն գնացուցակով, ներառելով հետևյալ օժանդակ ծառայություններն` առանց լրացուցիչ վճարի.
1. առ-ցանց կապ,
2. խորհրդատվություն,
3. նախապես ընդունելության գրանցում բժշկի մոտ կլինիկայում,
4. հանդիպում բժշկի հետ կինիկայում,
5. անհրաժեշտության դեպքում ուղեկցի տրամադրում,
6. առողջապահական փաստաթղթերի տրամադրում` ներկայացնելու պացիենտին սպասարկող ապահովագրական ընկերությանն իր երկրում:
Լրացուցիչ վճարովի ծառայություններ.
1. թարգմանիչ,
ԳՆԱՑՈՒՑԱԿ