Ատամների պսակային հյուսվածքի կարիեսն աշխարհում ամենատարածված խնդիրներից է: Ցանկացած ոչ նեղ մասնագիտացած ատամնաբուժական կլինիկա զբաղվում է այս այս ախտաբանության բուժմամբ: Դա հիմնականում կատարվում է ատամնալիցքի կիրառմամբ, որի արդյունավետությունը կախված է բժշկի հմտությունից և օգտագործվող նյութերի որակից: Երկրորդային ատամնալիցքի խնդիր չունենալու համար կիրառվում են հատուկ մատրիցային սիստեմներ:
Մեկ այցի ընթացքում՝ ոչ բարդացած դեպքերի ժամանակ միանգամյա անզգայացմամբ, միաժամանակ կարող է կատարվել մինչև 3-4 ատամնալիցք: Բարդ դեպքերի ժամանակ մեկ խոռոչի բուժումը կարող է պահանջել մոտ1.5-2 ժամ:
Եթե պացիենտը հետագայում գանգատ չունի, այլևս բժշկին դիմելու կարիք չկա:
Ընդհանուր առմամբ, ցանկալի է, որ 6 ամիսը մեկ անգամ յուրաքանչյուրս հետազոտվի ստոմատոլոգի կողմից:
Med-ArmTours թիմը ծառայություններն առաջարկում է բուժհաստատություններում գործող նույն գնացուցակով, ներառելով հետևյալ օժանդակ ծառայություններն` առանց լրացուցիչ վճարի.
1. առ-ցանց կապ,
2. խորհրդատվություն,
3. նախապես ընդունելության գրանցում բժշկի մոտ կլինիկայում,
4. հանդիպում բժշկի հետ կինիկայում,
5. անհրաժեշտության դեպքում ուղեկցի տրամադրում,
6. առողջապահական փաստաթղթերի տրամադրում` ներկայացնելու պացիենտին սպասարկող ապահովագրական ընկերությանն իր երկրում:
Լրացուցիչ վճարովի ծառայություններ.
1. թարգմանիչ,
2. բժշկական փաստաթղթերի թարգմանություն,