«Արեգակ» ստոմատոլոգիայի և իմպլանտոլոգիայի կլինիկան հիմնադրվել է 2000 թվականին: «Արեգակ» կլինիկան մատուցում է ստոմատոլոգիական ծառայություններ, որոնք ներառում են ատամների կանխարգելիչ խնամք, ախտորոշում, պարօդոնտոլոգիա, թերապևտիկ, օրթոպեդիկ և վիրաբուժական ստոմատոլոգիա, օրթոդոնտիա, իմպլանտոլոգիա, մանկական ստոմատոլոգիա:
Կլինիկայում ուրաքանչյուր այցելուի նկատմամբ կազմակերպվում է անհատական մոտեցում: Նախքան բուժման գործընթացը մշակվում է ախտորոշման պլան: Ախտորոշումն իրականացվում է հինգերորդ սերնդի JMorita կոնճառագայթային տոմոգրաֆի օգնությամբ, որը ռենտգեն-ախտորոշիչ այլ մեթոդների համեմատ անվիճելի առավելություններ ունի:
Բուժման գործընթացն իրականացվում է առաջադեմ և նորարարական տեխնոլոգիայի կիրառմամբ` ապահովելով առանց ցավի և անհարմարավետության զգացման միջամտություններ:
Կլինիկայի մասնագետները շարունակաբար մասնակցում են որակավորման տարբեր դասընթացների, բազմաթիվ միջազգային համագումարների և կոնֆերանսների: Կլինիկայի հաջողության գրավականը բժիշկների պրոֆեսիոնալ հեղինակությունն է, ժամանակակից տեխնոլոգիաների առկայությունը և պացիենտների հանդեպ հարգալից վերաբերմունքը:
Կարևորելով ճշգրիտ ախտորոշումը` որպես արդյունավետ բուժման նախապայման, կլինիկան ձեռք է բերել նաև գերմանական Leica մակնիշի մանրադիտակ, որի առկայությունը նվազագույնի է հասցնում բժշկի սխալվելու ռիսկը, ինչն իր հերթին երաշխավորում է բուժման առավել արդյունավետություն:
Մեծ է «Արեգակ» ստոմատոլոգիական կլինիկայի դերը Հայաստանում լազերային ստոմատոլոգիայի զարգացման բնագավառում:
Կլինիկայում գործում է հինգերորդ սերնդի Waterlase iPlus նորագույն ատամնաբուժական լազերը, որը նախատեսված է պինդ և փափուկ հյուսվածքների հետ կապված խնդիրների բուժման համար: Լազերի կիրառումն ապահովում է կազմակերպել անձայն, անցավ բուժում` բացառելով նաև շփումը, ինչը վերացնում է հեպատիտով և ՁԻԱՀ-ով վարակվելու հավանականությունը:
Լազերի միջոցով իրականացվող իմպլանտացիան նվազագույն վնասվածքային է, առավել ապահով` բացառելով օտարածին միկրոմասնիկների հայտնվելու հավանականությունը: Արդյունքում կրճատվում է այցելուի մոտ վերականգնման գործընթացը:
«Արեգակ» ստոմատոլոգիական կլինիկայում կարևորված է իմպլանտոլոգիան: MIS ընկերության հետ համագործակցությունը ոլորտում կլինիկայի առավելություններից է, ինչի շնորհիվ բժիշկների ենթակայության տակ իմպլանտների մեծ տեսականի է, ևյուրաքանչյուր կլինիկական դեպք կարող է արագ լուծում գտնել: Հայաստանում ընկերությունը պաշտոնապես ներկայացված է 2008 թ-ից: MIS ընկերությունը հպարտանում է հուսալի և հաջողակ արտադրողի իր հեղինակությամբ: Ընկերության արտադրատեսակների որակը հաստատված է համապատասխան հավաստագրերով ու գրանցման վկայականներով աշխարհի 65 երկրներում: Ընտրելով MIS ընկերության իմպլանտները, Դուք ընդունում եք աշխարհի միլիոնավոր բնակիչների կողմից ստուգված ու հավաստագրված հուսալի որոշում:
Իմպլանտոլոգիայի արդյունավետության երաշխիքներից է MGUIDE իմպլանտավորման վիրտուալ պլանավորման հրահանգավորվող համակարգը, որն իրական դեպքը վերարտադրում է վիրտուալ միջավայրում և հնարավոր է դարձնում երկչափ ու եռաչափ վիզուալիզացիան իրական ժամանակում: Այս համակարգը հնարավոր է դարձնում լիարժեք ձևանմուշի պատրաստումը: Համակարգը նվազագույնի է հասցնում ինվազիվ վիրահատությունների անհրաժեշտությունը և երաշխավորում ճշգրիտ իմպլանտավորումը` պրոթեզավորման կանխատեսելի արդյունքով:
«Արեգակի» բուժանձնակազմի բարձր պրոֆեսիոնալիզմը, համակցված ժամանակակից տեխնոլոգիական սարքավորումների հետ, որոնցով հագեցած է կլինիկան, Ձեզ կօգնեն լուծել բերանի խոռոչի հետ կապված բոլոր խնդիրները, միաժամանակ ապահովելով որակյալ և անվտանգ ստոմատոլոգիական ծառայություններ:
Կլինիկան հագեցած է ժամանակակից լավագույն բժշկական սարքավորումներով: Մեր բժիշկների կողմից օգտագործվող տեխնոլոգիաներն ու նյութերը ժամանակակից ստոմատոլոգիայի վերջին մշակումներն են, որոնք արդեն դրական արդյունքներ են ապահովել աշխարհի բոլոր առաջատար կլինիկաներում:
Բուժման աշխատանքներն սկսելուց առաջ մանրամասն մշակվում է բուժման պլանը և ինֆորմացիան տրամադրվում է պացիենտին, իսկ բուժման վերջնական տակտիկան որոշում է բուժող բժիշկը, անհրաժեշտ լրացուցիչ ախտորոշումից և խորհրդակցությունից հետ: Բուժման արժեքը մնում է անփոփոխ, անկախ առկա գործոններից, այսինքն` տարադրամի արժեքի տատանումներից, ինֆլյացիայից և ժամանակից:
Եվս մեկ կարևոր հանգամանք. մեզ մոտ գործող գները նվազագույնն են մեր կլինիկայի որակական մակարդակին և մատուցվող ծառայություններին համապատասխան այլ բժշկական կենտրոններում գործող գներից:
Կլինիկայում հատուկ ուշադրություն է հատկացվում փոքրիկ պացիենտներին: Ստեղծելու ենք մասնագիտացված մանկական բուժսենյակ, որտեղ երեխաները կդիտեն իրենց սիրած մուլտֆիլմերը, միաժամանակ, մանկական ստոմատոլոգը կբուժի նրանց ատամները: Իսկ դա հնարավոր է կլինիկայում առկա, առանց ցավի ու վախի գործոնի կարիեսի բուժման ու կանխարգելման ժամանակակից մեթոդների կիրառմամբ: Բուժգործողությունից հետո ամեն մի փոքրիկ նվեր կստանա:
«Արեգակի» առաքելությունն է. որքան հնարավոր է շատ մարդկանց բարձրորակ ստոմատոլոգիական ծառայություններ մատուցել, կլինիկայի աշխատակիցներին ապահովել պատվաբեր աշխատանքով և պրոֆեսիոնալ աճի հնարավորություն տալ:
Նորագույն տեխնոլոգիաներն անզոր կլինեին առանց հմուտ մասնագետների: Մեր կլինիկայի ամենամեծ ձեռքբերումը, թերևս, պրոֆեսիոնալ, իրենց գործին նվիրված մասնագետներն են, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում:
«Արեգակ» կլինիկայում իրականացվում է ժամանակակից թվային ստոմատոլոգիային համապատասխանող բոլոր ծառայությունները, որոնք ապահովում են կատարյալ և ճշգրիտ արդյունք.