«Ցիտո» բժշկական կենտրոնը մասնագիտացած է հատկապես ամբուլատոր և դիագնոստիկ ծառայությունների ուղղությամբ:
Կենտրոնի ախտորոշիչ բաժանմունքը , որի շրջանակում գործում է էքսպրես լաբորատորիան, հագեցած է բարձրակարգ սարքավորումներով: Որոշ հետազոտությունները իրակացվում են նաև կանչով և կազմակերպվում են տեղում:
Գործում են նեղ մասնագիտացած կաբինետներ. թերապևտի, գինեկոլոգի, ուրոլոգի, ողնաշարաբանի, ներզատաբանի, սննդաբանի, ռևմատոլոգի, մաշկավեներոլոգի, սեքսոպաթոլոգի, պլաստիկ վիրաբույժի:
Կենտրոնն ունի ոչ մեծ վիրահատական բլոկ, որտեղ իրականացվում են են փոքր ծավալի վիրահատություններ, կոսմետիկ ծառայություններ՝ տեղային անզգայացմամբ: