2.Նախապատրաստում, նախորդ օրից՝ նախքան կլինիկա
Ընդունվելը
Էսթետիկ խնդիրների՝ ծավալային և ուրվագծային պլաստիկաների անհրաժեշտության դեպքում, բժիշկը հանդիպում է հիվանդի հետ նախ խորհրդատվության կարգով՝ հիվանդին բացատրվում է վիրահատության ընթացքը, նյութերի գնային արժեքը, եթե գելով պետք է մեծացումն արվի, ընտրվում է նյութը, պայմանավորվում են այլ հարցերի շուրջ:
Մաշկային գոյացությունների՝ պապիլոմաների և խալերի հեռացման ժամանակ, կրկին սկզբում բժշկի հետ կոնսուլտացիա է անցկացվում, բժիշկը զննում է խալը, քննարկվում է վիրահատության անհրաժեշտությունն ու նպատակահարմարությունը, և, եթե վիրահատությունը պետք է կատարվի, արդեն պայմանավորվածություններ են ձեռք բերվում՝ օրվա, գնի և այլ հարցերի վերաբերյալ :
3 Նախքան վիրահատությունը հետազոտություններ
Նեղ մասնագիտացված կաբինետներում, կոնսուլտացիայից՝ հիվանդի զննումից հետո, ցուցման դեպքում, բժիշկ-մասնագետը նշանակում է անհրաժեշտ անալիզներ և այլ հետազոտություններ՝ սոնոգրաֆիա, ԿՏ, ՄՌՏ և այլն: Հատկապես ողնաշարային պաթոլոգիաների ժամանակ հաճախ է զգացվում ԿՏ, ՄՌՏ, ռենտգեն հետազոտությունների կարիքը, սակայն այդ ծառայությունները կենտրոնը չունի. Դրանք արվում են այլ բժշկական կենտրոններում:
Շուրթերի ուրվագծային պլաստիկայի դեպքում հետազոտություններ չեն արվում.
Մաշկային գոյացությունների՝ պապիլոմաների, խալերի հեռացման ժամանակ, եթե որոշվում է, որ խալը պետք է հեռացվի, ըստ բժշկի նշանակման, ընդհանուր կամ այլ բնույթի հետազոտություններ են արվում /մակարդելիություն և այլն/: Գոյացության հեռացումից հետո միշտ վերցվում է հյուսվածքի նմուշ, որն ուղարկվում է հիստոլոգիական քննության: Պատասխանն ստացվում է 10 օրվա ընթացքում: Հիվանդը կամ նրա հարազատները կապի մեջ են լինում բժշկի հետ, պարզելու համար, թե ինչ բնույթի է եղել գոյացությունը:
Կենտրոնում առկա՝ հետազոտությունները տանը կազմակերպելու ծառայության կիրառման դեպքում. ընդունվում են տնային կանչեր:
Տնային կանչի համար հիմնականում անհրաժեշտ է՝ զանգով կամ այլ կերպ, կանչը գրանցել տալ մեկ օր առաջ: Որովհետև հիմնական հետազոտությունների համար անալիզները պետք է վերցվեն անպայման առավոտ շուտ՝ սոված վիճակում: Եվ նման կանչերը կատարվում են առավոտյան ժամը 8.30-ից մինչև 10-11-ը:
Մեկ օր առաջ գրանցվելն ապահովվում է տնայցի ճիշտ և ժամանակին կազմակերպումը:
Շտապ դեպքերի ժամանակ, եթե տվյալ հետազոտության անցկացումը հիվանդի մոտ ցուցված է առանց հետաձգման՝ նույն օրը, և անգամ նշված ժամերից ավելի ուշ ժամի, դա նույնպես հնարավորինս կազմակերպվում է: Իհարկե, այստեղ կարևոր է հաշվի առնել որոշակի հանգամանքներ. Այս դեպերում կարևոր է, թե ինչ հետազոտություն է անհրաժեշտ անցկացնել, ինչ ցուցում է տվել բժիշկը և արդյոք դրա համար հիվանդի մոտ՝ տանը պայմանները բավարար են:
Տնային կանչերով ապահովվում են հետազոտությունների երկու տարբերակ՝ սոնոգրաֆիական ծառայություն և արյան ու մյուս կենսահյութերի վերցնելը տնային պայմաններում: Սոնոգրաֆիկ հետազոտությամբ, որովայնի խոռոչի սուր դեպքերի ժամանակ, տեղում իրականացվում է որովայնի խոռոչի օրգանների զննում և ախտորոշման տարբերակում՝ արդյոք դա երիկամի խնդիր է, թե լեղապարկի և այլն: Իսկ տեղում կենսահյութերի վերցման դեպքում, ապահովվում է դրանց ժամանակին լաբորատորիա հասցնելը և կարճ ժամանակում հետազոտությունների իրականացումը:
Այդ կերպ հնարավոր է դառնում շատ արագ ստանալ անհրաժեշտ պատասխանները և դրանք լաբորատորիայից ժամանակին տալ բժշկին, հիվանդին, կամ նրա հարազատին: Նաև հնարավոր է պատասխաններն ուղարկել էլեկտրոնային տարբերակով համապատասխան հասցեով:
Կան որոշ հետազոտություններ, օրինակ. դրանցից են Պիսիար կամ Բակ հետազոտությունները, որոնք նույն օրը պատրաստ չեն կարող լինել: Բայց մյուս՝ հորմոնալ, բիոքիմիական հետազոտությունների պատասխանները պատրաստ են լինում հիմնականում նույն օրը, հաճախ հենց երկու ժամ հետո:
Էքսպրես լաբորատորիան շտապ թեսթերի համար է, հիմնականում որոշվում են կյանքի հետ անհամատեղելի վիճակ ցույց տվող ցուցանիշները՝ ասենք բիոքիմիական մակարդելիության հետ կապված ցուցանիշները:
Լաբորատորիան էքսպրես է կոչվում, որովհետև կատարվող հետազոտությունների 90 տոկոսը մոտ երկու ժամից արդեն պատրաստ են: Այն շատ մեծ դեր ունի շտապ դեպքերի ժամանակ, երբ հիվանդի վիճակը ռեանիմացիոն է, և բժշկին հետազոտությունների արդյունքները՝ կյանքի ցուցումով, խիստ շտապ են պետք: Եվ այն դեպքերում, երբ հիվանդը տեղ ունի գնալու և չի կարող սպասել: Նման դեպքերում հետազոտությունների պատասխանների ստացման գործընթացն արագացվում է. նշվում է, որ շտապ է պետք և մեկ կամ երկու ժամվա մեջ այն կատարվում է: Նաև, կախված հետազոտվող ցուցանիշից, հետազոտության կատարումն ու պատասխանի ստացումը անհրաժեշտ է լինում արագացնել: Դրանք այն ցուցանիշներն են, որոնք անհրաժեշտ են հիվանդության ախտորոշման մեջ շուտ կողմնորոշվելու և բուժումը ժամանակին ճիշտ նշանակելու համար:
4. Իրականացման տեխնիկան, եթե կա
առնձնահատկություն, վիրահատության տևողությունը
Գինեկոլոգիական ծառայությունն իր մեջ ներառում է հետևյալը՝ հիվանդի զննումից և հետազոտություններից հետո, հենց տեղում՝ ամբուլատոր պայմաններում անցկացվում են տարբեր բուժումներ և, փոքր մասշտաբի միջամտություններ՝ ինֆեկցիաների բուժում, չբերության խնդիրների լուծում, ինսիմացիա՝ սպիրալի հանում, տեղադրում, նույնիսկ վիրահատարանում կիստայի հեռացում. Մի խոսքով, այն ամենը ինչ հնարավոր է տեղային անզգայացմամբ կատարել:
Թերապևտիկ կաբինետում բժիշկը կոնկրետ բուժումներ է նշանակում: Ցուցման դեպքում, բուժման կոմպլեքսում, նաև ներերակային ներարկումներ են արվում:
Էնդոկրինոլոգի, դիետոլոգի կոնսուլտացիաներից հետո նույնպես, անալիզների արդյունքներից ելնելով, բժիշկը համապատասխան բուժում է նշանակում:
Ռևմատոլոգի ծառայություններում էլ արվում է գրեթե նույնը՝ անհրաժեշտության դեպքում, բուժման կոմպլեքսում ներառված են ամբուլատոր պայմաններում արվող ներերակային ներարկումներ:
Ողնաշարաբանը նույնպես նույն սկզբունքով է աշխատում:
Ծավալային և ուրվագծային պլաստիկաների ժամանակ, վիրահատական միջամտությունը զուտ մեխանիկական է: Այն իրականացնում է վիրաբույժը՝ առանց ներարկումների կատարվող կտրվածքով:
Խալերի և պապիլոմաների հեռացումը պլաստիկ վիրաբույժն է իրականացնում:
Վիրահատական միջամտությունները ընդհանրապես ամենաշատը մեկից երկու ժամ են տևում:
5 Օգտագործվող տեխնիկա
Ցիտո բժշկական կենտրոնում ախտորոշիչ լաբորատորիան համալրված է մի շարք գերհագեցած տեխնոլոգիաներով: Հիմնական լաբորատոր մաս կազմողը Ռոշ անալիզատորներ են. Կոբոշ 400 ընտանիքը՝ 311 բիոքիմիական անալիզատորը և 411 իմունոլոգիական անալիզատորը:
Կլինիկական լաբորատորիայում կա Սիսնեքս 1000 ԱՅ արյան ընդհանուր քննության անալիզատորը, որը թույլ է տալիս մեկ րոպեի ընթացքում ունենալ արյան ընդհանուր քննությանը վերաբերող 24 ցուցանիշ: Ուրիսիս 1100 –ի օգնությամբ արվում են մեզի ընդհանուր քննություններ:
Մակարդելիությունը որոշվում է Ստագո ֆիրմայի ստարտ 4 կիսաավտոմատ անալիզատորով: Կա նոր Պիսիար լաբորատորիա, որտեղ ամպլիֆիկատորը ռոտերջինն է: Դնթ-ի անջատումն արվում է էԿՈ մեկուկես բոքսում, որը Հայաստանում թերևս միակն է, կամ երկրորդը: Դա թույլ է տալիս ստանալ բարձր ճշտության տվյալներ և խուսափել կոնտամինացիայից:
Կենտրոնում գործում են իմունոլոգիական, սերոլոգիական, բիոքիմիական, կլինիկական, Պիսիար լաբորատորիաներ, կատարվում են Բակ քննություններ: Բացի գենետիկական քննություններից, մնացած բոլոր հետազոտություններն այստեղ կատարվում են:
Կենտրոնն ունի նաև շատ բարձր կարգի, խիստ որակյալ, մեծ հնարավորություններով ապահովված սոնոգրաֆիայի սարք, որը հագեցած է ժամանակակից բոլոր տեսակի տրիչներով: Այդ տրիչների միջոցով կատարվում են վահանաձև գեղձի, կրծքագեղձի, որովայնի խոռոչի, փոքր կոնքի, հոդերի և անոթների դուպլեքս հետազոտություններ: Այսինքն, այն ամենն՝ ինչ սոնոգրաֆիայի միջոցով հնարավոր է անել, համարյա իննսուն տոկոսով այստեղ արվում է:
Սոնոգրաֆիայի սարքի տեսանելիությունը շատ բարձր է: Այն ունի նաև էլաստոգրաֆիայի հնարավորություն, որը նոր ֆունկցիա է սոնոգրաֆիայի մեջ: Դրա շնորհիվ մակերսային օրգանների՝ մասնավորապես վահանաձև գեղձի, կրծքագեղձի ուռուցքային պրոցեսների ժամանակ կարելի է որոշել հյուսվածքների էլաստիկության աստիճանը: Դա շատ կարևոր ցուցանիշ է, որովհետև որքան հյուսվածքի էլաստիկությունը բարձր է, այնքան ուռուցքային պրոցեսը բարորակ է:
Եթե ցուցումներ կան, հատկապես վահանաձև գեղձի, կրծքագեղձի գոյացությունների դեպքում, հնարավոր է կատարել նաև պունկցիոն բիոպսիա:
Այն շատ ինֆորմատիվ է գինեկոլոգիական խնդիրների դեպքում նույնպես: Կոմպլեքսում առկա է նաև ներհեշտոցային դատչիկ: Փաստորեն տեսանելիությունը հասցված է մաքսիմումի, որի դեպքում ամեն տեսակի պաթոլոգիա հեշտությամբ կարող է հայտնաբերվել:
Սարքի մոդելը Տոշիբա ֆիրմայի Ավլո 500 է: Դա վերջին սերնդի ապարատ է: Սարքն ունի նաև լրացուցիչ այլ հնարավորություններ, որոնց շնորհիվ, հետագայում, եթե անհրաժեշտ լինի, կարող են իր վրա ավելացվել և տեղադրվել նորագույն տեխնիկայի որոշ լրացուցիչ էլեմենտներ:
6. Օգտագործվող պարագաներ. պրոթեզ, իմպլանտ /նվազագույն գները/
Կենտրոնում, մաշկի պլաստիկայի համար, ինչպես ամեն տեղ, լավագույն մասնագետներն օգտագործում են բոտեքս, որը Հայաստանում չկա: Բայց դրսից՝ Ամերիկայից կամ այլ երկրից եկող հիվանդը այն կարող է բերել իր հետ: Մասնագետները կենտրոնում աշխատում են նաև դիսպորտով, ռիլայֆով, որոնք անգլիական նյութեր են, կանիտոքսով, դերմատոքսով, սրանք արդեն կանադական արտադրության նյութեր են:
Գները մոտ 35 հազարից-60 հազար են:?