Էսթետիկ խնդիրների՝ ծավալային և ուրվագծային պլաստիկաների անհրաժեշտության դեպքում բժշկի հետ առաջին հանդիպումն ունի խորհրդատվական բնույթ: Այցի ընթացքում պացիենտին ներկայացվում է վիրահատության ընթացքը, օգտագործվող նյութերը, նրանց գնային արժեքները, կատարվում է նյութի ընտրությունը և ձեռք բերվում միջամտությունն իրականացնելուն վերաբերող պայմանավորվածություն:
Շուրթերի ուրվագծային պլաստիկայի դեպքում նախնական հետազոտություններ չեն իրականացվում:
Ծավալային և ուրվագծային պլաստիկաների ժամանակ, վիրահատական միջամտությունը զուտ մեխանիկական է: Այն իրականացնում է վիրաբույժը՝ առանց ներարկումների կատարվող կտրվածքով:
Վիրահատական միջամտությունները ընդհանրապես ամենաշատը մեկից երկու ժամ են տևում:
Կենտրոնում մասնագետներն օգտագործում են բոտոքս: Թույլատրվում է, որ պացիենտն ինքը տրամադրի բոլոտքսը: Կենտրոնի մասնագետներն օգտագործում են նաև անգլիական արտադրության դիսպորտ (Dysport), ռիլայֆ (Raylife), կանադական արտադրության կանիտոքս (Canitox), դերմատոքս (Dermatox) նյութերը (գները` 35 000 60 000 ՀՀ դրամ):
ԳՆԱՑՈՒՑԱԿ
Բոտոքս (բոտուլինային տոքսինի ներարկումներ) 100 000 ՀՀ դրամ