«Ավանգարդ» բժշկական կենտրոնն իր գործունեությունը ծավալում է 2012 թվականից: Կենտրոնը հիմնադրել է անվանի պլաստիկ վիրաբույժ Գագիկ Գրիգորի Ստամբոլցյանը: Կարճ ժամանակում կենտրոնը ձեռք է բերել նորագույն սարքեր, վիրահատարանների ու վերակենդանացման սրահների կահավորումն ու սարքավորումներն ապահովում են իրականացնել եվրոպական չափանիշներին համապատասխան վիրահատություններ և բժշկական այլ միջամտություններ:
Ներկայում «Ավանգարդ» բժշկական կենտրոնում աշխատում են Հայաստանի ճանաչված առաջատար մասնագետներ, ովքեր բազմիցս վերապատրաստվել են ԱՄՆ և Եվրոպայի առաջատար կլինիկաներում:
«Ավանգարդ» բժշկական կենտրոնը միակն է Հայաստանում, որ իրականացնում է պլաստիկ վերականգնողական (ռեգեներատիվ) վիրաբուժական մեթոդը։
Վերականգնողական բժշկության հիմքում էնդոգեն ցողունային բջիջների ակտիվացումն է կամ բջիջների պատվաստման ճանապարհով ախտահարված հյուսվածքի վերականգնումը: Նպատակը վնասված հյուսվածքների և փոփոխությունների շտկումն ու նրանց ֆունկցիայի վերականգնումն է, ինչն իրականանում է օրգանիզմի ներքին ռեսուրսների ակտիվացման շնորհիվ:
Կենտրոնում վերականգողական պլաստիկ վիրաբուժության կլինիկան հիմնվել է 2013-ին` հայտնի ԱՄՆ Պիտսբուրգի համալսարանի և Իսպանիայի բջջային տեխնոլոգիաների կենտրոնի մասնագետների աջակցությամբ:
Ներկայում «Ավանգարդ» կլինիկան իրականացնում է էսթետիկ վիրահատություններ՝ առանց կտրվածքների և սպիների, սեփական ճարպից ստացված ցողունային բջիջների օգնությամբ:
«Ավանգարդ» բժշկական կենտրոնը համագործակցում է մի շարք արտասահմանյան առաջատար կլինիկաների հետ, կազմակերպում մասնագետների փոխադարձ այցելություններ:
Ուշագրավ է համագործակցությունը Ուիլյամ Ֆյուտրելի, Ռիկարդո Ռոդրիգեսի և Ռամոն Լուլլի հետ:
Ուիլյամ Ֆյուտրել, Պիտսբուրգի համալսարանի վիրաբուժական կլինիկայի պրոֆեսոր և Կարնեգի-Մելլոնի (ԱՄՆ) համալսարանի բիոինժիներիայի դոցենտ:
Ռիկարդո Ռոդրիգես, պլաստիկ վիրաբույժ, ցողունային բջիջների և դրանց օգտագործման ոլորտում առաջատար փորձագետներից, Մեծ Բալթիմոր (Greater Baltimore) բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի վարիչ, եւ, ԱՄՆ Մերիլենդ նահանգում պլաստիկ վիրաբուժության ասոցիացիայի նախագահ:
Ռամոն Լուլլ, բ.գ.թ., Մայորկայում (Իսպանիա) STEM-կենտրոնի տնօրեն, Բարսելոնայի համալսարանում բջջային կենսաբանության պրոֆեսորի օգնական: