Դեմքի ուրվագծայի պլաստիկան իրականացվում է էլիպոֆիլինգի միջոցով: Վիրահատության ժամանակ ստացված ծավալային ճարպը, որը մշակման է ենթարկվում, մաքրվում ներարկված հեղուկներից և ոչ կենսունակ բջիջներից, օգտագործվում է նաև այլ հյուսվածքների երիտասարդացման համար: Դրանով լուծվում են դեմքի երիտասարդացման խնդիրները, երբ տարիքի հետ մաշկը ծավալ է կորցնում: Ճարպի տրանսպլանտացիա կարելի է կատարել նաև դեմքի ձգման հետ միասին` ստանալով առավել գոհացնող արդյունք:
Ճարպի տրանսպլանտացիայի միջոցով իրականացվում է նաև ձեռքերի թիկնային մակերեսների, պարանոցային շրջանի երիտասարդացում: Ճարպից ստացված ցողունային բջիջներն օգտագործվում են նաև քրոնիկ հիվանդությունների ժամանակ՝ դիաբետիկ վերքեր, անոթային խրոնիկ վերքեր, այրվածքներ, հետայրվածքային սպիներ: Լիպոֆիլինգի օգնությամբ ցողունային բջիջներով հարստացված ճարպով մեծ սպիները փափկում են և սպիտակում:
Դեմքի լիպոֆիլինգից հետո դրվում են սեղմող ստրիպներ, որոնք հեռացվում են 3-4-րդ օրը:
Med-ArmTours թիմը ծառայություններն առաջարկում է բուժհաստատություններում գործող նույն գնացուցակով, ներառելով հետևյալ օժանդակ ծառայություններն` առանց լրացուցիչ վճարի.
1. առ-ցանց կապ,
2. խորհրդատվություն,
3. հյուրանոցի կամ բնակարանի ընտրություն,
4. նախապես ընդունելության գրանցում բժշկի մոտ կլինիկայում,
5. դիմավորում և ճանապարհում օդանավակայանից,
6. հանդիպում բժշկի հետ կինիկայում,
7. պացիենտ-կլինիկա պայմանագրի կնքում,
8. անհրաժեշտության դեպքում ուղեկցի տրամադրում,
9. առողջապահական փաստաթղթերի տրամադրում` ներկայացնելու պացիենտին սպասարկող ապահովագրական ընկերությանն իր երկրում:
Լրացուցիչ վճարովի ծառայություններ.
1. թարգմանիչ,
2. բժշկական փաստաթղթերի թարգմանություն:
ԳՆԱՑՈՒՑԱԿ
Պացիենտի հետազոտություն նախքան վիրահատությունը.
Լիպոֆիլինգ (ամերիկյան GID տեխնոլոգիա).
Անզգայացում.
Հիվանդասենյակ. 1 օր
Հայաստանում պարտադիր մնալու օրերի թիվը. 10 օր
Հայաստանից մեկնելու հետո առ-ցանց խորհրդատվություն. 3 ամիս