Լիպոֆիլինգն էսթետիկ նպատակով լիպոսակցիայով հեռացված սեփական ճարպը մարմնի այն հատվածներում ներարկումն է:
Լիպոֆիլինգի արդյունքում մարմնի միջամտությունն իրականացրած մասերում (օրինակ, դեմքի, ձեռքերի թիկնային մակերեսների, պարանոցային շրջանի) տեղի է ունենում հյուսվածքների երիտասարդացում:
Լիպոֆիլինգը համակցում է տարբեր մեթոդներ. միաժամանակ իրականացվում է երկու կարևոր վիրահատություն: Նախ կատարվում է կոնտուրների ուղղում լիպոսակցիայի միջոցով. հեռացվում են պացիենտի մարմնի անցանկալի և ավելորդ ճարպային կուտակումները, որից հետո այդ ճարպն օգտագործվում է վիրահատական երկրորդ փուլում` ճարպային հյուսվածքի համալրում պահանջող տեղում:
Լիպոֆիլինգի արդյունքում մարմնի հյուսվածքների երիտասարդացմանը նպաստում են մեզենխիմալ ցողունային բջիջները, որոնք կատալիզատորի դեր են կատարում, և 20-50 անգամ ճարպի մեջ ավելի են, քան ոսկրածուծում:
Կլինիկայում կիրառվում է ամերիկյան ՋիԱյԴի (GID) մեթոդը, որի ժամանակ լիպոսակցիան իրականացվում է երկու հատուկ պահոցների օգնությամբ: Առաջինի մեջ հավաքվում է ծավալ տվող ճարպը, մյուսում` ճարպի այն մասը, որից պետք է այդ բջիջներն առանձնացվեն: Բարդ մեթոդի կիրառման արդյունքում ստացվում է 20-30 մլ հեղուկ, որի մեջ մեզենխիմալ ցողունային բջիջներն են: Հաջորդ փուլում այդ հեղուկով հարստացվում է արդեն այն ճարպը, որը պետք է ծավալ ապահովի: Դա նպաստում է ճարպի վերականգնմանը, նրա արագ անոթավորմանը, և, ընդհանուր առմամբ, այդ բջիջներն ավելի կայուն են դառնում իշեմիայի նկատմամբ:
Ներկայում լուրջ աշխատանքներ են տարվում հոդերի, աճառների վերականգնման համար ճարպային բջիջներից ստացած ստրոմալ վասկուլյար ֆրակցիայի օգտագործման ուղղվածությամբ: Մեկ տարի անց կլինիկայում այդ տեխնոլոգիայով միջամտություններն իրականություն կդառնան:
Med-ArmTours թիմը ծառայություններն առաջարկում է բուժհաստատություններում գործող նույն գնացուցակով, ներառելով հետևյալ օժանդակ ծառայություններն` առանց լրացուցիչ վճարի.
1. առ-ցանց կապ,
2. խորհրդատվություն,
3. հյուրանոցի կամ բնակարանի ընտրություն,
4. նախապես ընդունելության գրանցում բժշկի մոտ կլինիկայում,
5. դիմավորում և ճանապարհում օդանավակայանից,
6. հանդիպում բժշկի հետ կինիկայում,
7. պացիենտ-կլինիկա պայմանագրի կնքում,
8. անհրաժեշտության դեպքում ուղեկցի տրամադրում,
9. առողջապահական փաստաթղթերի տրամադրում` ներկայացնելու պացիենտին սպասարկող ապահովագրական ընկերությանն իր երկրում:
Լրացուցիչ վճարովի ծառայություններ.
1. թարգմանիչ,
2. բժշկական փաստաթղթերի թարգմանություն,
3. բուժքրոջ, խնամակալի տրամադրում
ԳՆԱՑՈՒՑԱԿ
Պացիենտի հետազոտություն նախքան վիրահատությունը.
Լիպոֆիլինգ (ամերիկյան GID տեխնոլոգիա)
4, 5, 6 կետերի վիրահատությունները` ստրոմալ վասկուլյար ֆրակցիայի անջատմամբ, գումարվում է GID տեխնոլոգիայի միանվագ օգտագործման միջոցների գինը. 1.300 ԱՄՆ դոլարի համարժեք ՀՀ դրամ
Անզգայացում.
Հիվանդասենյակ. 1 օր
Հայստանում պարտադիր մնալու օրերի թիվը. 10 օր
Հայաստանից մեկնելու հետո առ-ցանց խորհրդատվություն. 3 ամիս