Կլինիկայում իրականացվում է սրունքների և հետույքի ուրվագծային ուղղում սեփական ճարպի օգտագործմամբ (լիպոֆիլինգ), ինչը հնարավորություն է տալիս հրաժարվել իմպլանտների օգտագործումից, որոնց դեպքում հնարավոր են բարդություններ. թարախակալում, ցավեր, իմպլանտի տեղաշարժ և այլն: Ավելին լիպոֆիլինգի մասին կարող եք կարդալ` սեղմելով հետևյալ հղումը:
Սրունքների և հետույքի կոնտուրների շտկման գործընթացում իրականացվում է սրունքների ծավալի մեծացվում, հետույքի բարձրացում: Այս միջամտությունների ժամանակ ճարպերի ներծծումը նվազագույն է՝ 10%:
Հետույքի և սրունքների վիրահատությունների ժամանակ (և՛ իմպլանտների, և՛ ճարպի կիրառման դեպքում) 15 օր ակտիվություն ցուցաբերել հակացուցված է, պացիենտներըկարող են կողքից կողք շրջվել, փորի վրա պառկել, կանգնել: Սրունքների վիրահատությունների դեպքերում ոտքերը բարձր դիրքով պետք է պահել՝ այտուցներից խուսափելու համար:
Med-ArmTours թիմը ծառայություններն առաջարկում է բուժհաստատություններում գործող նույն գնացուցակով, ներառելով հետևյալ օժանդակ ծառայություններն` առանց լրացուցիչ վճարի.
1. առ-ցանց կապ,
2. խորհրդատվություն,
3. հյուրանոցի կամ բնակարանի ընտրություն,
4. նախապես ընդունելության գրանցում բժշկի մոտ կլինիկայում,
5. դիմավորում և ճանապարհում օդանավակայանից,
6. հանդիպում բժշկի հետ կինիկայում,
7. պացիենտ-կլինիկա պայմանագրի կնքում,
8. անհրաժեշտության դեպքում ուղեկցի տրամադրում,
9. առողջապահական փաստաթղթերի տրամադրում` ներկայացնելու պացիենտին սպասարկող ապահովագրական ընկերությանն իր երկրում:
Լրացուցիչ վճարովի ծառայություններ.
1. թարգմանիչ,
2. բժշկական փաստաթղթերի թարգմանություն,
3. բուժքրոջ, խնամակալի տրամադրում
ԳՆԱՑՈՒՑԱԿ
Պացիենտի հետազոտություն նախքան վիրահատությունը.
Լիպոֆիլինգ (ամերիկյան GID տեխնոլոգիա). հետույքի մեծացում սեփական ճարպով. 1.000.000 ՀՀ դրամ
Վիրահատությունն իրականացվում է ստրոմալ վասկուլյար ֆրակցիայի անջատմամբ, գումարվում է GID տեխնոլոգիայի միանվագ օգտագործման միջոցների գինը. 1.300 ԱՄՆ դոլարի համարժեք ՀՀ դրամ
Անզգայացում.
Հիվանդասենյակ. 3 օր
Հայաստանում պարտադիր մնալու օրերի թիվը. 10 օր
Հայաստանից մեկնելու հետո առ-ցանց խորհրդատվություն. 3 ամիս