Ավանգարդ բժշկական կենտրոնում 2016թ․ ապրիլին ներդրվել է Հայաստանում եզակի՝ կրիոսաունայի ծառայությունը: Կրիոսաունան կրիոթերապիայի մեթոդներից է: Այն արտաքինից նման է ուղղահայաց սոլյարիի, լի է հեղուկ ազոտով: Խցիկում, որտեղ ջերմաստիճանը -130°С մինչև -140°С է, մարդը կարող է մնալ 3 րոպեից ոչ ավելի : Աերոկրիոթերապիայի ժամանակ մարդու մաշկը (մարմնի՝ պարանոցից ներքև հատվածը) սառեցվում է օդի չոր հոսքի և ազոտի խառնուրդով՝ առանց մարմնի գերսառեցման:
Ցուցումները
Կրիոսաունան ունի օրգանիզմն ակտիվացնող ազդեցություն, խթանում է իմունային և էնդոկրին համակարգերի աշխատանքը, ունի ցավազրկող, հակաբորբոքային, հակաայտուցային, հակաջղաձգային հատկություն, նպաստում է արյան շրջանառության բարելավմանը: Գործողության արդյունքում, էնդոկրին և իմունային համակարգերի կարգավորիչ ակտիվացման շնորհիվ օրգանիզմում սկսում է վերականգնողական ինքնուրույն գործընթաց:
Անցնելով կրիոսաունայի համալիր բուժման կուրսերը` գերազանց արդյունքի կարելի է հասնել նևրոզի, դեպրեսիայի, փսորիազի, արթրիտի (հոդաբորբ), սեքսուալ խանգարումների (կանաց և տղամարդկանց) և մի շարք այլ հիվանդությունների դեպքում:
Կրիոթերապիան համարվում է նաև արյան մակերեսային հոսքի բարելավման լավագույն միջոց, ինչը նշանակում է, որ այն բարելավում է մաշկի վիճակը և նպաստում երիտասարդացմանը: Կարճատև գերսառեցումից հետո ակտիվանում է նյութափոխանակությունը, որը կարող է հանգեցնել քաշի նվազման:
Գործողության ընթացքը
Պացիենտը մտնում է կրիոխցիկ (կրիոսաունա), որտեղ ներմուծվում է ազոտի և օդի չոր և սառը խառնուրդ: 15 վայրկյան անց կրիոխցիկում օդի ջերմաստիճանը հասնում է – 130С° մինչև -140°С: Այդ խառնուրդով սառն օդը զգալիորեն տարբերվում է ջրային սառույցից, հետևաբար, չի առաջացնում տհաճության զգացում, այլ` հակառակը:
Կրիոթերապիան օգտակար է միայն այն դեպքում, երբ մարդու մաշկի արտաքին շերտից մինչև 17մմ խորությամբ ջերմաստիճանը 0°С-ից ցածր է: Մաշկի արտաքին շերտի արագ գերսառեցումն անվտանգ է: Մաշկի գերսառեցման դեպքում մարդու նյարդային ընկալիչներն ուղեղին ազդակներ են ուղարկում մեծ ուժգնությամբ՝ հանգեցնելով ուղեղի կարգավորիչ կենտրոնի, այսպես կոչված` «ցնցմանը», ինչը պատճառ է դառնում օրգանիզմում առկա խախտումների «վերացմանը»:
Փորձը ցույց է տալիս, որ այսպիսի կուրս անցնելուց հետո նահանջում են անգամ ամենածանր հիվանդությունները: Կրիոթերապիայի բուժական ազդեցությունները լինում են.
Ընդհանուր կրիոթերապիան ակտիվացնում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը, ինչն օգնում է հաղթահարել դեպրեսիան ու նևրոզները, տեղայինը՝ բարելավում մակերեսային արյան հոսքն ու այրում ճարպերը:
Գործընթացի մասին տեսանյութը՝ այստեղ։
Med-ArmTours թիմը ծառայություններն առաջարկում է բուժհաստատություններում գործող նույն գնացուցակով, ներառելով հետևյալ օժանդակ ծառայություններն` առանց լրացուցիչ վճարի.
1. առ-ցանց կապ,
2. խորհրդատվություն,
4. նախապես ընդունելության գրանցում բժշկի մոտ կլինիկայում,
5. դիմավորում և ճանապարհում օդանավակայանից,
6. հանդիպում բժշկի հետ կինիկայում,
8. անհրաժեշտության դեպքում ուղեկցի տրամադրում,
9. առողջապահական փաստաթղթերի տրամադրում` ներկայացնելու պացիենտին սպասարկող ապահովագրական ընկերությանն իր երկրում:
Լրացուցիչ վճարովի ծառայություններ.
1. թարգմանիչ,
2. բժշկական փաստաթղթերի թարգմանություն,
3. բուժքրոջ, խնամակալի տրամադրում
ԳՆԱՑՈՒՑԱԿ
1 սեանսին այցելելու արժեքը. 8,000 ՀՀ դրամ,
1 կուրսը (10 սեանս). 70,000 ՀՀ դրամ