«Դա Վինչի» կլինիկայում աշխատում են բարձր որակավորում, զգալի փորձ և բարի համբավ ունեցող մասնագետներ: Այստեղ համատեղվում են պլաստիկ վիրաբույժի, կոսմետոլոգի, սննդաբանի և ռեաբիլիտոլոգի համատեղ աշխատանքը, ինչը նպաստում է բուժական միջոցառումների առավել արդյունավետ արդյունք ապահովելուն: Կլինիկայում կարևորվում է պրոֆեսիոնալիզմը, պացիենտի հանդեպ հոգատարությունը, ձեռք բերած վստահությունը` պահպանելու իր բարի անունն ու հեղինակությունը:
Կլինիկան հագեցած է ժամանակակից պլաստիկ վիրաբուժության և էսթետիկ բժշկության բարձր պահանջներին բավարարող նորագույն սարքերով, որոնց շնորհիվ մասնագետները կյանքի են կոչում ժամանակակից բժշկության լավագույն ձեռքբերումները, ընդ որում, յուրաքանչյուր այցելուին ցուցաբերվում է անհատական մոտեցում:
Կլինիկայում իրականացվում են էսթետիկ և պլաստիկ վիրաբուժական միջամտություններ, էսթետիկ կոսմետոլոգիական և մաշկաբանական, ինչպես նաև բժշկական վերականգնողական ծառայություններ:
«Դա Վինչի» կլինիկայում դասական բժշկության լավագույն ավանդույթները համակցված են նորագույն և հուսալի տեխնոլոգիաներով, իսկ ներքին հարդարանքը պացիենտի համար ստեղծում է հարմարավետ մթնոլորտ: Այցելելով կլինիկա, բարձրակարգ մասնագետների շնորհիվ կբացահայտեք գեղեցկության Ձեր գաղտնագիրը: