Լիպոֆիլինգն էսթետիկ նպատակով լիպոսակցիայով հեռացված սեփական ճարպը մարմնի այն հատվածներում ներարկումն է` որտեղ հյուսվածքային համալրման արդյունքում կատարվում է մարմնի ուրվագծային շտկում:
Ցուցումները.
1. մարմնի որևէ մասի ծավալի վերականգնում,
2. կրծքագեղձերի մեծացում, եթե չկա կրծքագեղձի իջեցում,
3. դեմքի և մարմնի այլ մասերի երիտասարդացում,
4. քրոնիկ վերքերի և այրվածքային դեֆեկտների կարգավորում,
5. սպիների որակի լավացում:
Լիպոֆիլինգը համեմատաբար երիտասարդ միջամտություն է կոսմետոլոգիայի բնագավառում (մոտավորապես 20 տարի): Մարդու սեփական դոնոր ճարպաբջիջները վերցվում և զգուշորեն ներարկվում են այն հատվածներում, որտեղ դրա կարիքը կա: Այդ կերպ վերականգնվում է հյուսվածքի ծավալը: Ժամանակի ընթացքում պարզվեց, որ դոնորական ճարպաբջիջների կիրառումն օրգանիզմում խթանում է վերականգնողական գործընթացներ, նկատվում է հյուսվածքների երիտասարդացում, ինչը դառնում 1 նկատելի ամիսներ, տարիներ անց: Այդ նպատակի համար հատուկ սարքերի օգնությամբ ճարպաբջիջներ վերցվում են որովայնի առաջային պատից կամ գոտկային հատվածներից, որից հետո բջիջները ցենտրիֆուգում են: Հենց ստացված զտվածքն է ներարկվում անհրաժեշտ հատվածներում՝ երիտասարդացնող արդյունք ստանալու նպատակով:
Հակացուցումները.
Վիրահատությունից հետո հարկ է կորսետ կրել: Վերջնական արդյունքն ուրվագծվում է երեք շաբաթ անց: Այդ ժամանակ ցանկալի է այցելել բժշկին:
Միջամտությունից հետո տանը խորհուրդ է տրվում շատ հեղուկներ օգտագործել, ռեժիմն ազատ է՝ կարող են քայլել, հարկ է խուսափել ծանր աշխատանքից: Կարիքի դեպքում նշանակվում է ցավազրկող, մեծ ծավալի միջամտության դեպքում` նաև հակաբիոտիկներ:
Միջամտությունից հետո հիվանդը մեկ օր մնում է ստացիոնար հսկողության տակ:
Արտերկիր կարելի է մեկնել վիրահատությունից 7 օր անց: Առ-ցանց խորհրդատվություն` 3 ամիս ժամկետում, առաջին 3 շաբաթվա ընթացքում` շաբաթը 1 անգամ:
Ծառայության մասին ավելին տեղեկանալու համար սեղմել հետևյալ հղումը:
Med-ArmTours թիմը ծառայություններն առաջարկում է բուժհաստատություններում գործող նույն գնացուցակով, ներառելով հետևյալ օժանդակ ծառայություններն` առանց լրացուցիչ վճարի.
1. առ-ցանց կապ,
2. խորհրդատվություն,
3. հյուրանոցի կամ բնակարանի ընտրություն,
4. նախապես ընդունելության գրանցում բժշկի մոտ կլինիկայում,
5. դիմավորում և ճանապարհում օդանավակայանից,
6. հանդիպում բժշկի հետ կինիկայում,
7. պացիենտ-կլինիկա պայմանագրի կնքում,
8. անհրաժեշտության դեպքում ուղեկցի տրամադրում:
Լրացուցիչ վճարովի ծառայություններ.
1. թարգմանիչ,
2. բժշկական փաստաթղթերի թարգմանություն:
ԳՆԱՑՈՒՑԱԿ
Նախնական հետազոտություններ.
Մարմնի տեղային անզգայացում
մինչև 50 մլ ճարպի հեռացում. 240 000
մինչև 150 մլ ճարպի հեռացում. 320 000
Ընդհանուր անզգայացում
մինչև 400 և ավելի ճարպի հեռացում. 620 000
Անհրաժեշտ պարագաներ. կոմպրեսիոն ներքնազգեստի կրում. 20 000-45 000 ՀՀ դրամ