«Դա Վինչի» կլինիկայում արդեն 15 տարի է, ինչ իրականցվում է մազերի փոխպատվաստում: Ժամանակի ընթացքում «Դա Վինչի» կլինիկայում թիմային աշխատանքն արդեն կայացել է, որին հասնելու համար կարևոր է նաև փորձառությունը:
Նախքան միջամտությունն իրականացվում է արյան ընդհանուր հետազոտություն և էլեկտրասրտագրություն:
Միջամտությունը կատարվում է մաշկի և ենթամաշկի շրջաններում տեղային անզգայացմամբ: Վիրահատությունն իրականացվում է երկու տարբերակով. Էֆյու-Ի և էֆյու-Թի: Յուրաքանչյուր պացիենտի համար ընտրվում է նրան առավել հարմար տարբերակը` հաշվի առնելով մազաթափ և դոնոր շրջանի հատվածների չափերը:
Միջամտությունն անցավ է, տևում է մոտավորապես 6-7 ժամ (կախված գրաֆտների քանակից): Վիրահատության ընթացքում պացիենտին 1-2 անգամ առաջարկվում է ընդմիջում, որի ընթացքում կարող է սնվել, քնել, զբոսնել, սուրճ կամ թեյ խմել, հեռուստացույց դիտել. ստեղծվում է անկաշկանդ մթնոլորտ:
Միջամտության ընթացքում միաժամանակ աշխատում է բժիշկների թիմ՝ մոտավորապես 5-6 բժիշկ, ինչի շնորհիվ հնարավորություն է ստեղծվում միանվագ տեղադրել 3 հազար և ավելի գրաֆտ: Սա լուրջ թիվ է և ավելին ցանկալի չէ:
Վիրահատությունն իրականացվում է ամբուլատոր, երբեմն վիրակապի կարիք չի լինում: Ցավեր ունենալու դեպքում նշանակվում են ցավազրկող հաբեր, երեք օր արգելվում է լոգանք ընդունել: Տանը հատուկ խնամք չի պահանջվում:
Վիրահատությունից հետո երկրորդ օրը պացիենտը կարող է մեկնել արտերկիր: Ցանկալի է երեք օր անց այցելել բժշկին կամ կապ հաստատել հեռախոսով: Առ-ցանց խորհրդատվություն` 3 ամսվա ընթացքում:
Ծառայության մասին ավելին տեղեկանալու համար սեղմել հետևյալ հղումը:
Med-ArmTours թիմը ծառայություններն առաջարկում է բուժհաստատություններում գործող նույն գնացուցակով, ներառելով հետևյալ օժանդակ ծառայություններն` առանց լրացուցիչ վճարի.
1. առ-ցանց կապ,
2. խորհրդատվություն,
3. հյուրանոցի կամ բնակարանի ընտրություն,
4. նախապես ընդունելության գրանցում բժշկի մոտ կլինիկայում,
5. դիմավորում և ճանապարհում օդանավակայանից,
6. հանդիպում բժշկի հետ կինիկայում,
7. պացիենտ-կլինիկա պայմանագրի կնքում,
8. անհրաժեշտության դեպքում ուղեկցի տրամադրում:
Լրացուցիչ վճարովի ծառայություններ.
1. թարգմանիչ,
2. բժշկական փաստաթղթերի թարգմանություն:
ԳՆԱՑՈՒՑԱԿ
Մազերի փոխպատվաստվող յուրաքանչյուր 1 գրաֆտը` 700 ՀՀ դրամ: